Բաքուն նոր առաջարկություններ է պահանջում ԵԱՀԿ ՄԽ-ից

Ադրբեջանը կարող է հարցում ուղղարկել ԵԱՀԿ` Մինսկի խմբի համանախագահների փոխարինման գործընթացին ծանոթանալու վերաբերյալ

Վերջին կես տարում Ադրբեջանում ակտիվացել է դիմակայությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այդ պատմությունը սկիզբ առավ 2008 թվականի մարտին եւ, ամենայն հավանականությամբ, կձգվի մինչ հոկտեմբեր, երբ ծրագրված է անցկացնել Ադրբեջանի նախագահի ընտրությունները: Մինչ այդ սկանդալային ռազմատենչ հայտարարություններով Բաքուն փորձելու է շանտաժի ենթարկել համաշխարհային հանրությանը: Ի դեպ, միջազգային հանրությունը դեռեւս ուշադրություն չի դարձնում պաշտոնական Բաքվի հայտարարություններին: Սակայն դա դեռեւս:
PanARMENIAN.Net - Որեւէ երաշխիք չկա, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, մտահոգված Իլհամ Ալիեւին նախագահի պաշտոնում պահելու հարցով, որեւէ կերպ պատասխան չեն տա «պաշտոնական Բաքվի նման հարցումներին»: ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի` Ֆուադ Իսմայլովի խոսքերով, Ադրբեջանը կարող է հարցում ուղղկել ԵԱՀԿ` Մինսկի խմբի համանախագահների փոխարինման գործընթացի վերաբերյալ, ովքեր որպես միջնորդներ են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Ներկա դրությամբ, ադրբեջանական կողմն սպասում է ԵԱՀԿ-ի պատասխանին, ինչից հետո եզրակացություն կարվի: Ապա, որոշ գործընթացներին ավելի մանրազնին ծանոթանալուց հետո կարող է նոր հարցում ուղարկվել»,- ասել է նա:

Նա ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն Մինսկի խմբի համանախագահներից պահանջում է ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ փաթեթում ներառել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման մասին հարցը: «Պաշտոնական Բաքուն համանախագահներից նոր առաջարկություններ է սպասում: Հուսով ենք, որ այդ առաջարկությունները կհամապատասխանեն Ադրբեջանի շահերին»,- ասել է նա:

Սակայն նույն Իսմայլովը անմիջապես փոխում է իր խոսքը, ասելով, որ Ադրբեջանը կասկածի տակ չի դնում ԵԱՀԿ ՄԽ ինստիտուտը, նրա մանդատը: «Դա կոնկրետ մարդկանց` համանախագահների, փոխարինումն է: Չէ՞ որ տեսականորեն կարող է իրավիճակ լինել, երբ կպահանջվի փոխարինել պարոն «Ա»-ին պարոն «Բ»-ով: Սակայն տվյալ պահին նման խնդիր չկա: Այժմ կարեւորն այն է` ինչ է հայտարարվել համանախագհների կողմից նախագահների հանդիպման ժամանակ Սանկտ-Պետերբուրգում. շարունակել աշխատանքը Մադրիդի առաջարկությունների շուրջ: Ես դրանք անվանում եմ առաջարկությունների ցուցակ: Այդ առաջարկությունները պետք է մշակվեն, եւ առաջին հերթին հաշվի առնելով Ադրբեջանի դիրքորոշումը: Այդ փաստաթղթում պետք է արտացոլում գտնի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ օկուպացիոն զորքերի դուրս բերումը»,- գտնում է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը: Ադրբեջանը իր ողջ ներուժով փորձում է իր տեսակետը փաթաթել ԵԱՀԿ ՄԽ-ին եւ ողջ աշխարհին, չհասկանալով, որ նման պահելաձեւը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Շանտաժը, վերջին հաշվով, երբեք չի բերել վերջնական հաջողության, սակայն Բաքվի համար կարեւոր է ստանալ միջազգային հանրության աջակցությունը նախագահական ընտրություններին, որոնք անկասկած կանցնեն վրացականից եւ հայկականից վատ:

Կարելի էր ուշադրություն չդարձնել նման հայտարարություններին, եթե չլիներ մի հանգամանք: Իրենք` համանախագահները, մասնավորապես ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, շատ թափանցիկ ակնարկում է Բաքվի ածխաջրածինների կարեւորությանը Եվրոպայի համար: Սակայն նրան չարժէ մոռանալ, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի շահերը այսօր են ծանրակշիռ, հենց այսօր` նավթի թանկացման եւ դոլարի արժեզրկման շրջանում: Դրությունը կարող է փոխվել ցանկացած պահի եւ ով-ով, եթե ոչ Իլհամ Ալիեւը պետք է տեղյակ լինի այդ մասին: Սակայն նախագահի պաշտոնը պահպանելը ամենից կարեւորն է եւ օգտագործվում են քարոզչական մեքենայի բոլոր հնարքները, որը Ադրբեջանում աշխատում է ողջ ուժով: Միայն Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հազար Իբրահիմի հայտարարություններն ամեն ինչ արժեն, որոնք, չնայած մի փոքր ուշացումով, համապատասխան պատասխան են ստանում հայկական կողմից: Այսպես, ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանը նշել է, որ Հայաստանի արտգործնախարարությանը զարմացնում է ադրբեջանական կողմի բացարձակ դիվանագիտական անտակտությունը: «Չնայած, նման քայլը չպետք է զարմացնի, քանի որ դա առաջին անգամ չէ: Իբրահիմի հայտարարությունները ներկայացնում են նրա դիվանագիտական տգիտությունը ինչպես միջազգային իրավունքի հարցերում, այնպես եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում»,- ընդգծել է Բալայանը: Նա նաեւ հատուկ ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը իրեն թույլ է տալիս մեկնաբանել ոչ միայն նախարարների, այլեւ պետությունների ղեկավարների հայտարարությունները:

Մինչ դեռ, Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը վստահ է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դեմ չէ, որպեսզի ԵՄ-ն ավելի կարեւոր դերակատարություն ունենար հակամարտության կարգավորման հարցում: «Դեսպան Բերնար Ֆասիեն պարբերաբար տեղեկացնում է ԵՄ անդամ-պետություններին բանակցային գործընթացի ձեռքբերումների մասին: ԵՄ հատուկ ներկայացուցչության դերն աստիճանաբար աճում է: Չնայած, անկեղծ ասած, ես կասկածում եմ, որ ԵՄ պետություններից շատերը կցանկանան ակտիվ դերակատարություն ունենալ այս գործընթացում եւ փոխարինել ԵԱՀԿ ՄԽ-ին»,- հայտարարել է նա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
 Ուշադրության կենտրոնում
Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց

Լարված իրավիճակ և քաշքշուկ՝ Դատախազության դիմաց Ոստիկանները խլել են և տարել Փաշինյանի խրտվիլակը

 Բաժնի այլ նյութերը
Պարտության առաջին ամիսը Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---