Իրանը միջուկային տերությունների ակումբ մտնելու ճանապարհին է

Եթե հավատանք անգլիական The Times թերթին, ապա Վաշինգտոնում դիտարկում են նախկինում անմիտ թվացող մի տարբերակ` դիմել Իրանին` նրա տարածքը բեռնափոխադրման ապահովման համար օգտագործելու խնդրանքով

Իրանը Բուշերում հաջողությամբ անցկացրեց ԱԷԿ-ը փորձնական շահագործման հանձնելը ` դրանով իսկ կատարելով առաջին քայլը միջուկային տերությունների ակումբ մտնելու ճանապարհին: Այդ քայլը կատարվեց Ռուսաստանի օգնությամբ, ինչը եւ պետք էր ակնկալել: «Բուշեր» ատոմակայանը կառուցվում է արդեն 30 տարի, ռուս մասնագետներն այդ նախագծին միացան միայն 1995թ., իսկ մինչ այդ արեւմտյան ընկերությունները ղեկավարում էին շինարարությունը եւ սարքավորումների մի մասը արդեն ավելի քան 20 տարի պահվում է հրապարակում:

PanARMENIAN.Net - Բոլորին հասկանալի է, որ «Բուշերը» հանդիսանում է Իրանի միջուկային ծրագրի բաժիններց մեկը, որի պատճառով արդեն մի քանի տարի այդ երկիրը ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշի թեթեւ ձեռքով դարձել է «վտարանդի երկիր»: Ճիշտ է, աշխարհի համար մեծ վտանգ է ներկայացնում ոչ թե «Բուշերը», այլ Նաթանզի ցենտրիֆուգաները: Որպես իրանական ԱԷԿ վառելիք օգտագործվում է արճիճը, ոչ թե` հարստացված ուրանը, որը պետք կգա շարժիչի լիարժեք աշխատանքի համար եւ ապագայում կարող է դառնալ Իրանի ատոմային արդյունաբերության միջուկը: Հենց դա էլ անհանգստացնում է միջազգային հանրությանը: Ճիշտ է, նույն այդ միջազգային հանրությանը, չգիտես ինչու, չի անհանգստացնում Պակիստանի միջուկային զենքը: Իսկ այն Իրանից վտանգավոր է: Հավանաբար, ամբողջ հարցը նրանում է, որ Իսրայելն ավելի մոտ է Իրանին, քան Պակիստանին: Բայց միգուցե եւ հարցը դրանում չէ, թեեւ գաղափարը շատ գայթակղիչ է` կրկին ամեն ինչում մեղադրել հրեական լոբբիին: Ինչով էլ, ի դեպ, զբաղվում է Թեհրանը:

Բայց ժամանակները փոխվում են, եւ այն, ինչը երեկ պարզապես անհնար կլիներ, այսօր ուղղակի անհրաժեշտ է դառնում: Սկզբունքորեն այդպես էլ պետք է լինի. քաղաքականության մեջ ոչ մի անհնար բան չկա, առավել եւս, երբ շոշափվում են տերությունների շահերը: «Մանաս» ավիակայանի փակումից հետո ԱՄՆ փնտրում է բեռներն Աֆղանստան փոխադրելու այլ ճանապարհներ` ցանկալիորեն շրջանցելով Ռուսաստանը: Բեռների երեք քառորդն անցնում է Պակիստանով, բայց այնտեղ այժմ հաճախացել են բեռնատարների վրա հարձակումները, ինչպես նաեւ դիվերսիաները ճանապարհների, հատկապես սահմանակից Հայբերյան միջանցքի շրջանում: Իսլամաբադի կառավարությունը չի կարող ապահովել անվտանգությունը: Նշանակում է` մնում է հարավային ուղղությունը, այսինքն` Իրանը: Եթե հավատանք անգլիական The Times թերթին, ապա Վաշինգտոնում դիտարկում են նախկինում անմիտ թվացող մի տարբերակ` դիմել Իրանին` նրա տարածքը բեռնափոխադրման ապահովման համար օգտագործելու խնդրանքով: Ընդ որում, Իրանի հետ ակնհայտորեն ՌԴ-ից ավելի հեշտ կլինի պայմանավորվել, մինչդեռ վերջինս պայման դրեց. բեռները պետք է միայն ոչ ռազմական բնույթի լինեն: Թե ինչ կպահանջի Իրանը փոխադրման համար` պարզ չէ, վաղաժամ է խոսել նաեւ այն մասին, թե արդյոք Վաշինգտոնը կդիմի Իրանին, թե` ոչ: Ամենայն հավականությամբ, հարցը կլուծվի հունիսին` Իրանի նախագահական ընտրություններից հետո: Քիչ է մնացել սպասելու, իսկ եթե հաշվի առնենք այն, որ ԱՄՆ չափազանց հետաքրքրված է նախկին նախագահ Մոհամմեդ Հաթամիի հաղթանակով, ապա ստացվում է, որ տարածաշրջանում որոշակի փոփոխություններ են սպասվում: Ամեն դեպքում, եթե անգամ Մահմուդ Ահմադինեջադը մնա իշխանության գլխին, ինչը միանգամայն հնարավոր է, նա միեւնույն է ստիպված կլինի վերանայել իր քաղաքականությունը ինչպես ԱՄՆ, այնպես էլ Ռուսաստանի առնչությամբ : Չէ՞ որ ոչ ոք չի կարող վստահ ասել, որ Մոսկվան մտադիր չէ շինել «գազային պատերազմի» հարավային տարբերակը...

Իրանի օգտին է սկսել խոսել նաեւ ԵՄ-ն: Nabucco գազատարը կարող է իրագործվել միայն Իրանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ: Այդ մասին հայտնել է էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ֆերրան Տարրադելյաս-Էսպունին: Այսինքն, Եվրոպայի գազային կախվածությունը Ռուսաստանից որոշակիորեն կչեզոքացվի Իրանով: Բայց եւ այդ դեպքում չի կարելի որեւէ հստակ բան ասել. ամբողջ հարցը նրանում է, թե ինչ կառաջարկեն Իրանին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, եթե հաշվի առնենք այն, որ Իրանը, այնուամենայնիվ, Ղրղզստան չէ եւ նրան ոչ թե $2 միլիարդ է պետք, այլ շատ ավելին եւ ոչ գումարային հաշվարկով:

Հիմա դեռեւս Ռուսաստանն ու Իրանը քննարկում են Բուշերի ԱԷԿ շահագործման ՀԾ ստեղծման հարցը: «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի խոսքով, Իրանն ու Ռուսաստանը ծրագրում են մոտ ապագայում առնվազն 10 տարի միջուկային վառելիք մատակարարելու վերաբերյալ երկարաժամկետ պայմանագիր ստորագրել:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---