Ընտրությունները Թուրքիայում. 6 մարդ սպանվել է եւ շուրջ 100-ը` վիրավորվելԻշխող կուսակցությունը հավաքել է ձայների 40 տոկոսը, ինչը Թուրքիայում պարտություն է համարվում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Թուրքիայում, որոնց հետ մեծ հույսեր էր կապում Արդարության ու զարգացման կուսակցությունը (ԱԶԿ) եւ նրա առաջնորդ, վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, չէինք ասի, թե պարտությամբ ավարտվեցին, սակայն գրանցվեց ոչ այն արդյունքը, որը ցանկանում էին իսլամիստները; Ընտրությունները երեւակեցին այն խնդիրները, որոնք ԱԶԿ-ն փորձում էր ուժով կամ դատարկ կարգախոսներով ու խոստումներով լուծել: Ընտրությունները նաեւ հաստատեցին, որ չնայած հետապնդումներին ու ձերբակալություններին, քեմալականներն եւ առաջին հերթին բանակը շարունակում են պահպանել իրենց դիրքերը թուրքական հասարակությունում: ![]() PanARMENIAN.Net - «Պարտության» մեջ իր ներդրումն ունեցավ նաեւ համաշխարհային ճգնաժամը, թեեւ ճգնաժամի մեղքը չէ, որ Թուրքիան դեռեւս պատրաստ չէ իսլամիստների լիակատար կառավարման: Կարելի է որոշակի համոզվածությամբ ենթադրել, որ խնդիրն այստեղ թուրք վարչապետի անձի մեջ է: Էրդողանի հայտարարություններն ու արարքները չնպաստեցին նրա հեղինակության բարձրացմանը: Դավոսի սկանդալից հետո Ստամբուլի օդանավակայանում նրա համար կազմակերպված ընդունելությունն ուղղակի հանպատրաստից կազմակերպված ակցիա էր, առավել եւս հաջողված, քանի որ այն առաջին հերթին ուղղված էր հրեաների դեմ, հետո արդեն` Էրդողանի օգտին: Այն, որ ընտրությունները հանգիստ կանցնեն, ոչ ոք չէր հավատում, սակայն իրոք հաստատվեցին վատագույն մտավախությունները: Վեց մարդ սպանվեց եւ շուրջ 100-ը վիրավորվեցին «ամենախնդրահարույց» գավառներում, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով: Ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում ընդհանուր առմամբ 590 մարդ է ձերբակալվել, հայտարարում են թուրքական ԶԼՄ-ները: Իզմիրում, որտեղ ԱԶԿ-ն պարտվեց, ոստիկանությունը պատրաստել էր մարդկանց մի ցուցակ, որոնցից 228-ը ոստիկանություն բերման ենթարկվեցին: Հարավարեւելյան Թուրքիայի Կահրամանմարաշ քաղաքում ոստիկանությունը նմանապես ռազմավարություն որդեգրեց, ընտրատեղամասերի ղեկավարներին հանձնելով այն մարդկանց ցուցակները, որոնց որոնում էին: Այդ մարդիկ մեղադրվում են հիմնականում մանր ֆինանսական մեքենայությունների կամ մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Այստեղ ձերբակալվել է 183 հոգի: 70 մարդ է ձերբակալվել Էրզրումում, 30-ը` Մանիսում, եւս 100-ը` տարբեր խախտումների համար հարավարեւելյան Ադիյամանում: Թուրքիայի շատ ընտրատեղամասերում խնդիրների հետ են բախվել նաեւ քվերակության եկած հաշմանդամները: Սակայն, այդ ամենն օգնել է իշխանություններին պահպանել առաջատարի դիրքերը: Նախորդ ընտրությունների համեմատ Արդարության եւ զարգացման կուսակցությունը 8 տոկոսով ավելի քիչ ձայն հավաքեց` տանուլ տալով խոշոր քաղաքներում, մասնավորապես, Անթալիայում: Իշխող կուսակցությունը հավաքեց ձայների 40 տոկոսը, ինչը Թուրքիայում պարտություն է համարվում: Եվրոպայի Խորհուրդը դատապարտեց հակաիրավական գործողությունները ինքնակառավարման մարմինների ընտրություններում: «Ես դատապարտում եմ բռնության փաստերը, որոնք գրանցվեցին Թուրքիայում մարտի 29-ի ընտրություններում, որոնց արդյունքում վեց մարդ զոհվեց եւ շուրջ հարյուրը վնասվածքներ ստացան»,-հայտարարել է Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահի պաշտոնակատար Յան Միկալիֆը: Նրա խոսքերով, ողբերգական եւ միաժամանակ անհեթեթ է, որ ընտրությունները, որոնք ժողովրդավարության բարձրագույն դրսեւորումն են, արյունահեղության հանգեցրին: Իր դժգոհությունն է հայտնել վարչապետը, բավականին կոպիտ կերպով նշելով Անթալիայի «անշնորհակալ» բնակիչներին: «Մենք նրանց համար այնքան բան արեցինք»,-ասել է Էրդողանը: Ինչեւէ, ընտրություններից հետո Էրդողանի կառավարությանը դժվար կլինի պարզաբանել բնակչությանն իր քայլերը: Նաեւ դժվար կլինի արդարանալ ԵՄ-ի առջեւ ժողովրդավարական բարեփոխումների հարցում, որոնք իրականում չեն անցկացվել: Իսկ եթե նույնիսկ անցկացվել են, ապա բոլորվին էլ ոչ այնպես, ինչպես դա արվում է եվրոպական ընտանիք ձգտող երկրներում: Մի խոսքով, լավն էին ցանկանում, իսկ ստացվեց ինչպես միշտ: Դիմակայությունը իսլամիստների ու քեմալականների միջեւ չի մարել եւ դեռեւս ոչ ոք չգիտի, թե ինչի դա կհանգեցնի: Սակայն մի բան հստակ է` իսլամական պետությունը, նույնիսկ Թուրքիայի պես առաջադեմը, չի տեղավորվում ժողովրդավարական պետության շրջանակներում: Ոչ մի կերպ: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |