Ընտրություններն Երեւանում եւ տարածաշրջանային էներգանախագծերը

Հայ-թուրքական հարաբերություններն, եթե դրանք իրոք կարգավորվեն, կստիպեն Ռուսաստանին վերանայել իր քաղաքականությունը տարածաշրջանում եւ փորձել շեշտը դնել հենց հայ-թուրքական հարաբերությունների վրա

Ավարտվեցին հերթական ընտրությունները Հայաստանում, այս անգամ ընտրում էին Երեւանի քաղաքապետին, կամ, ավելի ստույգ, Ավագանու խորհուրդ: Ավարտվեցին ինչպես միշտ Հայաստանում` բոլորը դժգոհ են, բոլորը պատրաստ են բարիկադներ գնալ, իսկ իրականում պարտվածները ցանկանում են գոնե նվազագույն օգուտ ստանալ այս ակնհայտորեն կանխատեսելի ու պարզ խաղում: Եվ բանը նույնիսկ կեղծիքները չեն, դրանք ամեն տեղ կան, բանը արմատական հայ ընդդիմության դատապարտված լինելն է, որն այդպես էլ չկարողացավ օգտվել նույնիսկ այն նվազագույն առավելությունից, որ ստացել էր երկրի նախագահի ընտրություններից հետո նախորդ տարվա փետրվարին:
PanARMENIAN.Net - Սակայն սա այսպես ասած անցած ընտրությունների ներքին ասպեկտներն են: Շատ ավելի կարեւոր է արտաքին աշխարհի արձագանքը, որը լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի դիրքրի վրա տարածաշրջանում: Եվ այս առնչությամբ վերջին դերը չեն կատարում միջազգային դիտորդները, որոնք ժամանել էին Երեւան ծիծաղելի փոքր կազմով: 15 հոգին քիչ է նույնիսկ մեկ ընտրատեղամասի համար, սակայն Եվրոպայի Խորհրդում հստակ հաշվարկել էին կայացած ընտրությունների բացասական գնահատականի բոլոր հետեւանքները տարածաշրջանի համար եւ որոշեցին բավարարվել ընդհանուր խոսքերով ժողովրդավարության, մրցակցության եւ միջազգային չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ: Ի դեպ, եթե նման գնահատական են ստանում նախկին ԽՍՀՄ ասիական հանրապետություններում եւ ամենաժողովրդավարական Ադրբեջանում անցած ընտրությունները, անհասկանալի է, թե ինչու Հայաստանը պետք է անպայման բացառություն կազմի այդ շարքում: Սակայն հարցը շատ ավելի լուրջ է: Անկայուն Հայաստանն այս իրավիճակում կարող է մեծ գլխացավանք պատճառել Եվրոպային, տարածաշրջանին, Ռուսատանին եւ նույնիսկ ԱՄՆ-ին` էներգետիկ նախագծերի իրականացման գործում: Թվում է թե, ընդհանուր ի՞նչ կարող է լինել Երեւանում (նույնիսկ ոչ ամբողջ Հայաստանում) կայացած ընտրությունների եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միջեւ: Պարզվում է, կա, այն է` ինչպես կարելի է ավելի արագ դուրս բերել Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց եւ կողմնորոշել դեպի Արեւմուտք: Բաքվի դեպքում դա դեռեւս այնքան էլ չի ստացվում, սակայն այնտեղ օբյեկտիվ պայմաններ կան` ածխաջրածինների առկայությունը: Իսկ Հայաստանն, իր աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքով իդեալական երկիր է գազի տարանցման համար, որքան էլ դա տարօրինակ հնչի: Իսկ եթե ստացվի այդ էներգահոսքերին կցել նաեւ Եվրոպան ու Իրանը, այսինքն լցնել Nabucco-ն խոշորագույն Հարավային Պարս հանքավայրից, ապա կստացվի, որ Հայաստանը կարող է իր դերը կատարել: Nord Stream եւ South Stream գազամուղերը լուրջ մրցակից են Nabucco նախագծին, սակայն դրանք ռուսական են եւ անցնում են մի երթուղով, որը հարմար է Մոսկվայի համար` գազի ծորակը կարգավորելու նպատակով:

Այս ամենն այսպես ասած մակերեսի վրա է: Հայ-թուրքական հարաբերություններն, եթե դրանք իրոք կարգավորվեն, կստիպեն Ռուսաստանին վերանայել իր քաղաքականությունը տարածաշրջանում եւ փորձել շեշտը դնել հենց հայ-թուրքական հարաբերությունների վրա: Էությունը պարզ է. լավ ռուս-թուրքական հարաբերությունները պետք է դրդեն «բարեկամ» Հայաստանին ընդառաջ քայլ անել: Մոսկվան արդեն որերորդ անգամ փորձում է ճնշում գործադրել Երեւանի հանդեպ, սակայն այս անգամ դա կարող է չաշխատել` Եվրոպային ողջ տարածաշրջանն է հարկավոր, ոչ թե առանձին երկրներ: Ընդ որում պայմանականորեն Մեծ Մերձավոր Արեւելք կոչվող տարածաշրջանը: Իսկ ցանկացած երկիր, նույնիսկ ամենափոքր, կարող է անհարմարություն պատճառել Ռուսաստանից կամ այլ երկրից իր կախվածությամբ:

Հենց այս տեսակետից է հարկավոր դիտարկել միջազգային դիտորդների դիրքորոշումն Երեւանում կայացած ընտրությունների ժամանակ: Ճիշտ է, միանգամայն հավանական է, որ ընդդիմությունը կարող է խափանել բոլոր ծրագրերը եւ ըստ Երեւանի մասին օրենքի պնդել կրկնակի ընտրությունների վրա, որոնք, սկզբունքորեն ասած, կարող են ավարտվել նույն արդյունքով: Ավելին, նոր ընտրությունների դեպքում Հայ ազգային կոնգրեսը կարող է ջախջախիչ պարտություն կրել, որից արդեն ուշքի չի գա:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---