Յուրի Բաշմետի «Մոսկվայի մենակատարները» եւ հայ-ճապոնական աբստրակցիոնիզմը

Յուրի Բաշմետի «Մոսկվայի մենակատարները» եւ հայ-ճապոնական աբստրակցիոնիզմը

Հունիսի 1-7-ը Հայաստանի մշակութային միջոցառումների ակնարկ

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի զբոսայգիներում եւ պուրակներում հասարակական գործիչները երեխաների մասնակցությամբ մի շարք միջոցառումներ են անցկացրել: Երեխաները Հայաստանի դրոշի գույներով արհեստական ծառ են պատրաստել, երգել, պարել, նկարել ասֆալտին եւ դպրոցական սեղաններին, եւ այս ամենը բացի ավանդական խաղերից եւ երգերից:
PanARMENIAN.Net - Հունիսի առաջին օրերին Երեւանում սկսվել է Բուլղարիայի Մշակույթի տարին: Ամբողջ շաբաթ Երեւանում ելույթ են ունեցել ազգային եւ դասական համույթներ: Բուլղարիայի Մշակույթի տարվա հանդիսավոր բացման արարողության ժամանակ Բուլղարիայի մշակույթի նախարարի տեղակալ Իվան Տոկաջեւն առաջարկել է շարունակել երկու երկրների միջեւ համագործակցությունը պատմահնագիտական հուշարձանների վերականգնման եւ զբոսաշրջության ոլորըում: Տոկաջեւը նշել է, որ Բուլղարիան պատրաստ է Հայաստանին փորձի փոխանակման հնարավորություն ընձեռել, որը բուլղարական մասնագետները ձեռք են բերել` համագործակցելով իտալական եւ ֆրանսիական կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են պատմահնագիտական հուշարձանների վերականգնման եւ զբոսաշրջության զարգացման հարցերով:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, որն անցյալ տարի նշել էր իր 80-ամյա հոբելյանը, ելույթ է ունեցել Մոսկվայի Երաժշտության միջազգային տանը Ջիվան Գասպարյան դպրոցի սաներից մեկի` Ջիվան Գասպարյան-կրտսեր թոռան հետ:

Այս շաբաթ PanARMENIAN.Net ին հաջողվել է կապ հաստատել Անջելինա Ջոլիի մենեջերի հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները, Անջելինա Ջոլին մտադրություն է հայտնել երեխա որդեգրել Հայաստանից` որդեգրման համեմատաբար հեշտ գործընթացի պատճառով: Մենեջերի խոսքերով, այդ հարցի շուրջ դեռ ոչ մի նոր տեղեկատվություն չկա:

Հունիսի 4-ին Երեւանում «ՆՓԱԿ» փորձարակական արվեստի կենտրոնում բացվել է ճապոնացի եւ հայ աբստրակցիոնիստների ցուցահանդեսը: «Անցումային հիպոթեզ» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել են Ճապոնիայի եւ Հայաստանի 24 նկարիչների աշխատանքներ: Ցուցահանդեսի կազմակերպիչները` Հայկ Այթայանը եւ Մակի Կիկիկոն ցուցահանդեսի օգնությամբ փորձել են երկխոսություն ստեղծել Ճապոնիայում պահանջարկ ունեցող եւ Հայաստանում դժվար ընկալվող աբստրակցիոնիզմի միջեւ:

Անցյալ շաբաթ տեղի է ունեցել «Ջոն Կիրակոսյան: Պետականության եւ քաղաքական հայագիտության ակունքների մոտ» գրքի շնորհանդեսը, կազմվել եւ խմբագրվել է գիտնականի որդու` Արման Կիրակոսյանի կողմից:

Գիտնականի եւ հասարակական գործչի 80-ամյա հոբելյանին նվիրված գիրքն իր մեջ պարունակում է փաստաթղթեր, անձնական նամակներ եւ ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման մասին հեղինակի հիշողություններ: Պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի խոսքերով, գրքի կարեւորությունը ոչ միայն Ջոն Կիրակոսյանի գործունեության եւ մտքերի պատկերացման մեջ է, այլ նաեւ այդ ժամանակի ոգու եւ իրադարձությունների նկարագրման մեջ:

2 ամիս առաջ Երեւանում Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում տեղի է ունեցել «Արեւի հետքերով» մանկական հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը, որը նվիրված է շրջակա միջավայրի խնդիրներին, եւ գրվել ու նկարազարդվել է Հայաստանի տարբեր մարզերի երեխաների կողմից: Պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը խոստացել է մոտ ժամանակները ներկայացնել նաեւ գրքի գերմաներեն թարգմանությունը, որը կօգնի գերմանացի երեխաներին ծանոթանալ հայ երեխաների ստեղծագործության հետ, ինչպես նաեւ գերմաներեն լեզվի ուսումնասիրման նյութ հանդիսանալ: Եվ ահա հունիսի 5-ին դեսպանը պահեց իր խոստումը եւ ներկայացրեց «Արեւի հետքերով» գրքի գերմաներեն տարբերակը:


Նույն օրը Հայաստանի գրողների տանը տեղի է ունեցել գերմանացի նկարիչների ծաղրանկարային կոմիքսների ցուցահանդսեի բացումը: Լինելով բավական հայտնի արեւմուտքում թերթային ժանրում, կոմիքսների ծաղրանկարային ժանրը տարօրինակ կերպով Հայաստանում այդքան հայտնի չէ: Չնայած, դատելով ցուցահանդեսի այցելուների հետաքրքրությունից, կարելի է հետեւություն անել, որ ցանկության դեպքում կարելի է Հայաստանում զարգացնել այդ ժանրը:

Հունիսի առաջին ուրբաթն ավարտվել է արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի շաբաթի բացումով, որը ներկայացվել է ֆիլմերի ցուցադրման շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահում: Բացումը տեղի է ունեցել «The Club» ակումբում մի քանի կարճամետրաժ անիմացիոն եւ խաղարկային ֆիլմերի ցուցադրմամբ, որոնք նվիրվել են արգենտինական տանգոյին: Կազմակերպվել է նաեւ բազային պարային շարժումների վիդեոմրցույթ:

Երեւանում մշակութային շաբաթն ավարտվել է հայտնի ալտիստ Յուրի Բաշմետի եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի ելույթով: Երաժիշտները համերգ են ունեցել մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, որի ժամանակ հնչել են Գրիգի, Բախի, Չայկովսկու եւ Բախի ստեծագործությունները:
Անահիտ Մինասյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---