Ռուսաստանը փորձում է Բաքվի օգնությամբ Եվրոպային զրկել գազից

Մոսկվան այդքան ուժեղ չէ, որ պայմաններ թելադրի կամ մեն-մենակ լուծի ղարաբաղյան հիմնահարցն առանց ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի

Առաջին հայացքից անսպասելի ՌԴ նախագահի այցը Բաքու արագ փոփոխվող տարածաշրջանի լույիս ներքո չի կարող չանհանգստացնել Երեւանին: Վերջին մի քանի տարում առաջին անգամ հարցը դրվել է շատ հստակ եւ բաց. գազ Լեռնային Ղարաբաղի դիմաց: Ընդ որում դա ասվում է առանց «ռազմավարական գործընկերոջ» կողմը ռեւերանս անելու:
PanARMENIAN.Net - Վերջերս ռուս խորհրդարանականների հայտարարությունները «Վրաստանի նախագահին Հայաստանի բարձրագույն շքանշանով պարգեւատրելու անհնարինության մասին» պետք է անհանգստացնեին Հայաստանի ղեկավարությանը: Ճիշտ է, այդ ոչ կոռեկտ հայտարարությունները ոչինչ չավելացրեցին Մոսկվայի եւ Երեւանի միջեւ գոյություն ունեցող վասալական հարաբերություններում, բայց թվում է, հնարավոր կդարձնեն Հայաստանի մերձեցումն Արեւմուտքին: Ռուսական մի քանի խորհրդարանականների հայտարարությունները կարելի է միջամտություն համարել Հայաստանի ներքին գործերին:

Սակայն վերադառնանք Դմիտրի Մեդվեդեւի այցին: Հարցը միայն գազի կամ ԼՂ-ի մեջ չէ, թեեւ դրանք շատ կարեւոր են: Իրանում իրավիճակը կարծես կարգավորվում է, բայց ինչքան երկար կտեւի թվացյալ կայունությունը: Ռուսաստանին պետք են ամուր կապեր, միայն Հայաստանն ի զորու չէ դա անել, իսկ Ադրբեջանը, չնայած ամեն ինչին, ամեն դեպքում մուսուլմանական երկիր է, որն առիթի դեպքում կարող է մարել լարվածությունը հարավային մասերում: Հնարավոր է եւ հակառակը, բայց Մոսկվան այդ մասին չի մտածում: Եվ, ամենագլխավորը, Բաքվի օգնությամբ Ռուսաստանը փորձում է Եվրոպային զրկել գազից: Վերջին հաշվով ռուսական քաղաքականության մեջ վերջին 100, ավելին, 200 տարում ոչինչ չի փոխվել: Նորից նույնը. ճնշել թույլերին եւ շանտաժի ենթարկել բնական պաշարներով. միակ բանը, որ նա ունեցել է եւ ունի: Երեւանն այս պարագայում պետք է միայն սպասի, թե ինչ կպայմանավորվեն Մեդվեդեւն ու Ալիեւը, ինչ որ բան փոխել նա չի կարող: Հարցն այստեղ իշխանությությունների անօգնականության մեջ չէ կամ դաշնակիցների անհաջող ընտրության, պարզապես այդպես է ստացվել. Հայաստանի աշխարհաքաղաքական դրությունը կարող էր ավելի լավ լինել: Մնում է հուսալ, որ կորուստները սպասվածից քիչ կլինեն: Գերտերությունների դժբախտությունը նրանում է, որ նրանք մինչեւ այժմ համոզված են, որ կարող են կառավարել: Օրինակ չբերենք հայ տեսաբանների սիրած թեզիսներն այն մասին, որ «Ադրբեջանն անհուսալի գործընկեր է, միշտ կարող է թեքվել դեպի Արեւմուտք» եւ այլն: Առավել ընդդիմադիր քաղաքական գործիչներն արդեն խոսում են, որ «նրանք այդպես էլ գիտեին, որ Մոսկվան թողնելու է Երեւանին միայնակ լուծելու իր հարցերը հարեւանների հետ»: Այո, Ադրբեջանը կարող է թեքվել ուր ցանականում է, որովհետոեւ նա նավթ ունի, գազ, բաց հաղորդակցություններ, հսկայական միջոցներ, վերջապես այն ամենն ինչ չունի Հայաստանը կամ ասենք Վրաստանը: թեեւ Վրաստանը ելք ունի դեպի ծով: Ստացվում է, որ Հայաստանը, որը բացարձակ ոչինչ չունի, ուղղակի պարտավոր է նույնիսկ այս իրավիճակից քամել անհնարը, որպեսզի չհայտնվի մեկուսացման մեջ, կամ, Աստված մի արասցե, հանձնվել Թուրքիայի ողորմածությանը: Իսկ այդ տարբերակն ավելի քան հավանական է, եթե դատել ստեղծված իրավիճակից:

Դատեք ինքներդ` ԱՄՆ նախագահի հետ հանդիպման նախօրեին Մեդվեդեւը «հանկարծ» մեկնեց Բաքու, այնուհետեւ այնտեղ, որոշ աղբյուրների համաձայն, մեկնելու է Վլադիմիր Պուտինը: Այդ ամենը տեղի է ունենում Թուրքիայի դիվանագիտական ակտիվության ֆոնի վրա, որը նախանձելի մշտականությամբ խոսում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապված է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ: Օբամա-Մեդվեդեւ հանդիպումից հետո տարածաշրջան են ժամանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որպեսզի պայմանավորվեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին: Թե ինչի մասին կլինի խոսքն այս անգամ, դժվար չէ կռահել. Հայաստանին, ինչպես եւ Ադրբեջանին պարզապես կստիպեն ստորագրել կարգավորման մեկնարկի մասին համաձայնագիրը... ասենք` մադրիդյան սկզբունքների հիման վրա: Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ առավել եւս Իլհամ Ալիեւը չեն կարողանա հրաժարվել. ճնշումը չափազանց ուժեղ է:

Եվրոպական գազային նախագծերը վերջնականապես թաղելու նպատակով Ռուսաստանի ձեռնարկած ողջ այս խաղը, սակայն, Մոսկվայի բացթողումն է: Նա այդքան հզոր չէ, որպեսզի պայմաններ թելադրի կամ մեն-մենակ լուծի ղարաբաղյան հակամարտությունն առանց ԱՄՆ եւ Ֆրանսիայի մասնակցության: Դժվար թե Օբաման կամ Սարկոզին համաձայնեն նման լուծման, առավել եւս, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Ռուսաստանի միջնորդությունից ամենից շատ տուժելու է Ֆրանսիան:

Իսկ Հայաստանը պետք է ողջ վերը նշածից վախենա, չնայած դա էլ անհանգստության առիթ է տալիս, այլ Ադրբեջանի դիրքորոշումից, որը կարող է իսկապես վա-բանկ գնալ եւ պատերազմ սկսել: Ամեն դեպքում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, իբր, շահագրգռված կողմերը պարզապես Բաքվին հրահրում են ռազմական ուղու վրա` խոստանալով եւ փոխարենը ոչինչ չտալով: Այս կապակցությամբ շատ հետաքրքիր է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեի կարծիքը.
«Ինձ դժվար է կասկածել արեւմտամետ դիրքորոշման մեջ, բայց Ռուսաստանին գազի վաճառքի հարցերում ես Ադրբեջանին խորհուրդ կտայի յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել: Ռուսաստանն այնպիսի երկիր է, որ միշտ կատարում է իր պայմանմավորվածությունները: Հիշենք թեկուզ նրա վերաբերմունքը Բելառուսի կամ Թուրքմենստանի հանդեպ: Ուստի Բաքուն պետք է ուշադիր լինի այդ հարցում: Ադրբեջանը պետք է Մոսկվայի առջեւ պայման դնի նախքան գազային համաձայնագրերի ստորագրումը: Եթե Մոսկվան մեզ օգնի լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը, ապա իմաստ ունի Ռուսաստանին գազ տալ: Բայց չմոռանանք, որ մենք նույնպիսի հույսեր էին փայփայում, երբ մեր նավթը տալիս էինք Արեւմուտքին, երբ միլիարդավոր դոլարներ ներդնելով երկրի տնտեսության մեջ, նավթի հսկաները չեն պատրաստվում դրանք ռիսկի ենթարկել, եւ այսօր Արեւմուտքի միջազգային կազմակերպությունների ու դիավանգետների հայտարարություններում անթաքույց սպառնալիք է հնչում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ»,- գտնում է Ալիզադեն եւ որոշ առումով նա իրավացի է:

Կա եւս մեկ տարբերակ. Բաքվի վրա փորձարկել 2008թ. օգոստոսի սցենարը եւ ամբողջությամբ խլել էներգետիկ ռեսուրսների հսկողությունը: Միգուցե եւ դա Ռուսաստանի համար միջին հրատապության հեռանկար է, բայց այն ոչ մի կերպ ձեռնտու չէ Արեւմուտքին եւ, իհարկե, Հայաստանին: Այն, որ Բաքվում ինչ-որ գազայաին պայմանագիր է կնքվելու, կասկածի տեղիք չի տալիս: Բայց թե որքանով այն կօգնի ղարաբաղյան հակամարտության լուծմանը Ադրբեջանի համար շահավետ առանցքով, մեծ հարց է:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---