Նոր իսլամական Թուրքիան ի զորու չէ լուծել տարածաշրջանի խնդիրները

Հռչակված «ոչ մի խնդիր» սկզբունքը վատ է աշխատում և նրան փոխարինելու է եկել դարերով փորձված շանտաժը

Տորոնտոյում G8 գագաթնաժողովից հետո Թուրքիան սկսել է ավելի ակտիվ միջամտել տարածաշրջանի գործերին, նույն նրանց, որոնք իրեն չեն վերաբերվում: Ինչպես արդեն գրել ենք, Էրդողանը շտապում է հարություն տալ Օսմանյան կայսրությանը հնարավորինս նախկին սահմաններում: Իսկ կայսրության մեջ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ մտել են Արևմտյան Հայաստանը, Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը, Հրեաստանը: Այսինքն այն երկրները, որոնք ոչ մի կերպ լեզու չեն գտնում իրար հետ և յուրաքանչյուրն առանձին վերցրած` Իսրայելի հետ:

PanARMENIAN.Net - Դժվար թե Էրդողանը կարողանա դառնալ երկրորդ Անվար Սադաթը և հերթական անգամ հաշտեցնի արաբական աշխարհը և Իսրայելը: Դա հաջողվում է միայն մեկ անգամ և այն էլ ոչ երկար: Բայց ճշմարիտ է նաև, որ նոր իսլամական Թուրքիան ի զորու չէ լուծել տարածաշրջանի բոլոր խնդիրները, որոնց նա ձեռնամուխ է լինում: Դրանց թվին են դասվում տարածքային վեճը Սիրիայի ու Իսրայելի միջև, Իրանի հարաբերություններն արաբների հետ և թուրք-իսրայելական հարաբերությունները:

Վերջինիս հետ կապված` Թուրքիայի վարչապետը, արդեն չհենվելով սեփական ուժերի վրա, դիմեց Բարաք Հուսեյն Օբամային: ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը պահանջեց, որ Իսրայելը ներողություն խնդրի և նշեց, որ այդ հարցով նրանք կիսում են ԱՄՆ միասնական դիրքորոշումը: «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ԱՄՆ նախագահի հետ ներողություն խնդրելու և Իսրայելի կողմից փոխհատուցում տալու հարցով»,- ասել է Էրդողանը: Ամեն ինչ լավ է, բայց անհասկանալի է մի բան` Օբաման ի՞նքն է ներողություն խնդրելու Թուրքիայից Իսրայելի փոխարեն կամ վճարելու փոխհատուցումը ՀԱՄԱԶ-ի ակտիվիստների զինված հարձակման համար: Թե՞ կարող է ստիպել Բինյամին Նեթանյահուին անել դա: Ճիշտ ինչպես Ադրբեջանի դեպքում. Բաքուն նույնպես ցանկանում է ուրիշի ձեռքերով իր օգտին լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Ուրիշի մեջքի հետևում թաքնվելը և ուրիշի օգնությամբ գործելն օսմանների հատկանշական գիծն է: Օրինակները հեռու չեն. Հայոց ցեղասպանությունը կատարվեց քրդական բնակչության ակտիվ օգնությամբ: Բայց երբ գործը հասնում է նրան, որ պետք է ինչ-որ բան անել ինքնուրույն, թուրքերի մոտ ոչինչ չի ստացվում և դրա փայլուն օրինակը նույն քուրդ ապստամբների հետ պատերազմն է: Անվիճելի է, թուրքական բանակը պատերազմել չգիտի և նա դա ապացուցել է իր ողջ պատմության ընթացքում: Նույնը կարելի է ասել նաև դիվանագիտության մասին. հռչակված «ոչ մի խնդիր» սկզբունքը վատ է աշխատում, և նրան փոխարինելու է եկել դարերով փորձված շանտաժը:

Այնուամենայնիվ, Բրյուսելում կայացել է փակ հանդիպում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի և Իսրայելի առևտրի, արդյունաբերության և զբաղվածության նախարար Բինյամին Բեն-Էլիզերի միջև: Ինչպես գրում է Sabah թերթը, հանդիպումը կայացել է բրյուսելյան պերճաշուք հյուրանոցներից մեկում և շարունակվել է երկուսուկես ժամ: Հանդիպման ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման ուղիները:

Բինյամին Բեն-Էլիզերի հետ զրույցի ընթացքում Դավութօղլուն 3 պահանջ է ներկայացրել Իսրայելին, որոնցով պայմանավորել է թուրք-իսրայելական հարաբերությունները նախկին հուն վերադարձնելը. Իսրայելը պարտավոր է պաշտոնապես ներողություն խնդրել պաղեստինամետ նավատորմի զավթման միջադեպի համար, փոխհատուցում վճարել այդ միջադեպի ժամանակ տուժածներին և ամբողջությամբ հանել Գազայի հատվածի շրջափակումը: Այդ հանդիպումը հնարավոր էր դարձել անկախ իսրայելցի գործարարի և Թուրքիայում ԱՄՆ դեսպանի շնորհիվ: Իսրայելում այդ հանդիպման մասին գիտեր միայն վարչապետ Բինյամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը:

Կրկին պահանջներ, կրկին սպառնալիքներ… Հայ-թուրքական և ղարաբաղա-ադրբեջանական հարաբերությունների հայելանման արտացոլում: Եթե դա թուրքական ԱԳՆ լեզվով կոչվում է «ոչ մի խնդիր», ապա ինչպես անվանել մնացածը: Այս ամենն այն դեպքում, որ ԱՄՆ-ն ավելի ու ավելի դժգոհ է իր հին ռազմավարական գործընկերոջից: Օբաման, հասկանալի է, հաշվի մեջ չէ, դժգոհ են այն քաղաքական գործիչները և լոբբիստները, որոնք 60 տարի շարունակ պաշտպանել են Թուրքիային: Ժամանակն է, որ ԱՄՆ-ն մտածի, թե ինչն է իր համար կարևոր. պահպանել նորմալ հարաբերություններ քրիստոնեական աշխարհի հետ, թե, զոհ գնալով թուրքական սադրանքներին, անցնել ռազմատենչ իսլամիզմի կողմը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---