Իրաք. Քրիստոնյաների խնդիրները միայն սկսվում ենԻրաքում տեղի ունեցածը չի կարող չանհանգստացնել քրիստոնեական աշխարհին, և ՆԱՏՕ-ի օրերս կայանալիք գագաթնաժողովը պետք է լուծի Իրաքում ամերիկյան զորքերի մնալու հարցը Ջորջ Բուշ-կրտսերի լրիվ անիմաստ և անօգուտ արկածախնդրությունն Իրաքում հանգեցրեց լիակատար քաոսի և երբեմնի ամբողջական պետության փլուզման: Եվ բանը նույնիսկ նրանում չէ, որ Իրաքը ժողովրդավարական է դարձել, նրանք երբեք այդպիսին չեն լինի` իսլամական մշակույթը թույլ չի տալիս հասարակության զարգացումից այդպիսի «շեղումներ» այն տեսքով, ինչ պատվիրել է Մուհամմեդ մարգարեն: ![]() PanARMENIAN.Net - Սադամ Հուսեյնին գահընկեց անելուց և, առավել ևս, նրա մահապատժից հետո իրաքյան հասարակությունն իսկույն բաժանվեց ցեղային և կրոնական մասնիկների: Բավական է ասել, որ շիիթները և սունիները կրկին «հիշեցին» փոխադարձ ատելության մասին` չխոսելով արդեն քրդերի մասին: ԱՄՆ կողմից տրված խոստումն անկախ Քուրդիստանի ստեղծման և հետագա ճանաչման մասին նրանց իրավունք տվեց գրեթե լիովին վերահսկել Իրաքի նավթով ամենահարուստ շրջանը: Ինչ վերաբերվում է երկրի քրիստոնյա բնակչությանը, ապա նրա խնդիրները միայն սկսվում են: Այն բանից հետո, երբ Սադամ Հուսեյնի կառավարությունում նախկին ԱԳն ղեկավար, քրիստոնյա Թարիկ Ազիզին դատապարտեցին մահապատժի, իսլամական խմբավորումներն ակտիվացան: Հնարավոր է` դա ուղղակի զուգադիպություն էր, սակայն կյանքի համար վտանգավոր նման տարածաշրջանում զուգադիպություններ չեն լինում: Դեռ անցյալ տարի Իրանի ՀԱԵ թեմի տվյալներով Բաղդադից մեկնել է շուրջ 15 հազար հայ: Վերջին տվյալներով Իրաքի շուրջ 1 մլն քրիստոնյաներից մնացել է գրեթե կեսը: Հազիվ թե հայերը վայելեն իրաքցի գրոհայինների «սերը»: Նրանց համար ազգությունը դեր չի խաղում, գլխավորը` կրոնական պատկանելությունն է: Բայց հետաքրքիր է` Իրաքի քրիստոնյաները փախչում են Թուրքիա, եթե հավատալ Le Figaro թերթի հրապարակումներին: Թերթի տվյալների համաձայն, տասնյակ քրիստոնյաներ, հիմնականում ասորիներ, արդեն ժամանել են Թուրքիա: Ճակատագրի հեգնանքը նրանում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության ասորիները նույնպես կոտորվել են, իսկ հիմա փախչում են Թուրքիա… Թուրքիայում ասորիների հոգևոր առաջնորդ Ֆրանչոիս Յականը, որն Իրաքից գաղթականներին օգնություն ցուցաբերելու համար ստեղծել է միություն, Le Figaro-ին տված հարցազրույցում նշել է, որ քրիստոնյաների հոսքը Թուրքիա օրեցօր ավելանալու է: Ընդամենը երկու շաբաթ առաջ հոկտեմբերի 31-ին շուրջ 30 գրոհայիններ հարձակում են գործել Բաղդադի կաթոլիկ եկեղեցու վրա և պատանդ վերցրել 120 հոգու: Նրանք պահանջել են ազատ արձակել Եգիպտոսում և Իրաքում բանտարկված «Ալ Ղաիդայի» գորհայիններին: Պատանդների ազատագրման օպերացիայի ժամանակ իրաքյան և ամերիկյան ուժերի կողմից մահացել է 52 մարդ, վիրավորել` 70-ը: Իրաքում տեղի ունեցածը չի կարող չանհանգստացնել քրիստոնեական աշխարհին, և ՆԱՏՕ-ի օրերս կայանալիք գագաթնաժողովը պետք է լուծի Իրաքում ամերիկյան զորքերի մնալու հարցը: Բնական է, որ ամերիկացիների հեռանալուց հետո երկիրը կընկղմվի ահաբեկչության ճահճի մեջ և տեղի կունենա նավթաբեր շրջանների վերաբաժանում, սակայն դրանց հետագա տեղակայումը կարող է հանգեցնել նրան, որ Իրաքն ուղղակի կարող է ջնջվել աշխարհի երեսից, որից ավելի լավ է խուսափել: Իսկ Թուրքիայի հետաքրքրությունն այս երկրի նկատմամբ ակնհայտ է` բացի նավթից, կան հիշողություններ այն մասին, որ ներկա Իրաքի տարածքը մտել է Օսմանյան կայսրության տարածքի մեջ: Էրդողանի կառավարության նեո-օսմանիզմը, ամենից ինչից զատ, փափագում է ռևանշ և հողերի վերադարձ: Իրաքում իրավիճակը կանխատեսվել էր դեռ 10 տարի առաջ ամերիկացի գրող Թոմ Քլենսի «Նախագահի խոսքը» վեպում: Վեպում Իրանը բռնակցում է Իրաքին, ստեղծում է իսլամական հանրապետություն և ներմուծում շարիաթի օրենքները: Թվում է, ամեն ինչ գնում է դրան: Ճիշտ է, վեպում Իրանի առաջնորդին սպանում են, և ամեն ինչ իր տեղն է ընկնում: Բայց Բաղդադում իրավիճակը բնութագրվում է հենց այնպես, ինչպես հիմա կա…
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |