Ադրբեջանը զայրանում է, նշանակում է` նա սխալ է

Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանամ հաշտվել այն փաստի հետ, որ Թեհրանը Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունի

Ադրբեջանա-իրանական հարաբերությունները գնալով վատթարանում են: Բաքվում ոչ մի կերպ չեն կարողանամ հաշտվել այն փաստի հետ, որ Թեհրանը Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունի, որոնք զարգանում են անկախ տարածաշրջանում իրադրության փոփոխությունից: Միակ բանը, որ մնում է «դժգոհներին», բողոքի ցույցեր կազմակերպել, որոնց ոչ Իրանում, ոչ էլ առավել ևս Հայաստանում ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը (ԱԱԿ) փետրվարի 2-ին բողոքի ցույց է անցկացնում Ադրբեջանում Իրանի դեսպանատան դիմաց: Ցույցի անցկացման պատճառը «Իրանի միջամտությունն է Ադրբեջանի ներքին գործերին, իրանական «Սահար» հեռուստաալիքով ադրբեջանական պետականության դեմ քարոզչությունը», Հայաստանի հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև Հարավային Ադրբեջանում բնակվող հայրենակիցների իրավունքների ոտնահարումը:

PanARMENIAN.Net - Բաքվում կրկին ամեն ինչ գլխիվայր են արել. այդ Ադրբեջանն է միջամտում հարևան պետությունների ներքին գործերին` գրեթե թելադրելով, թե ում հետ է պետք բարեկամություն անել և ինչ է պետք անել: Վերջին օրինակը պատգամավոր Գանիրա Փաշաևայի կոչն էր այն մասին, որ «ադրբեջանցիները չպետք է թույլ տան Իրանի ու Հայաստանի միջև նավթատարի կառուցումը»: Աչքի են ընկել նաև Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները, որոնք բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլում Իրանի դեսպանատան դիմաց: Ցույցին ավելի քան հարյուր մարդ էր մասնակցում:

Արտասահմանում բնակվող ադրբեջանցիների գործունեությունը գնալով ավելի է ֆարսի նմանվում, որովհետև ցանկացած ողջամիտ մարդ անգամ Թուրքիայում չի սատարի անհեթեթ պահանջներին, որոնք առավել ևս ամրապնդվում են «բողոքի ցույցերով, որոնց մասնակցում է 100 հոգի»: Ստամբուլում, ինչպես նաև այլ մեգապոլիսներում նման ակցիաները բազմաթիվ են, և դրանց ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---