Թուրքական կուսակցություններին պետք չեն հայազգի թեկնածուներՈչ մի կուսակցություն չի խիզախել գնալ նման քայլի ազգայնամոլների և Թուրքիայի քաղաքացի դարձած ադրբեջանցիների ձայները կորցնելու վախից Թուրքիայում սկսվում է լուրջ նախընտրական պայքար: Նրանցից, թե ով է զբաղեցնելու երկրորդ տեղը, որովհետև առաջինն ակնհայտորեն կլինի Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP) վարչապետ Էրդողանի գլխավորությամբ, կախված է, թե որքանով է հեռացել քեմալիզմից: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CNP) Քեմալ Քիլիջաօրղլուի ղեկավարությամբ ունի բոլոր շանսերը խորհրդարանում երկրորդը լինելու համար: ![]() PanARMENIAN.Net - CNP կողմնակիցները Քիլիջաօրղլուին անվանում են երկրորդ Քեմալ, սակայն այդ համեմատությունն այդքան էլ կոռեկտ և տեղին չէ: Երկրորդ Քեմալ կարող է կոչվել Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Թուրքիան դեմքով շրջել է դեպի իսլամական աշխարհը և փորձում է զգալի դեր խաղալ արաբական աշխարհում: Ինչ վերաբերվում է արաբական աշխարհին, ապա այստեղ Էրդողանը կարող է պարտվել և, չնայած արաբական պետությունների բազմացեղությանը, դրանց բոլորին միավորում է արդեն պատմական դարձած ատելությունն օսմանների նկատմամբ: Թեև կարելի է ենթադրել, որ այդ ատելությունը հավերժ չէ, և նոր պայմաններում Մեծ Մերձավոր Արևելքին այն չի կարող խանգարել: Բայց մինչև դա դեռ շատ կա: Որոշ ժամանակ առաջ թուրքական մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել նախընտրական ցուցակներում էթնիկ հայի հնարավոր առաջադրման մասին: Սակայն ոչ մի կուսակցություն չխիզախեց գնալ նման քայլի ազգայնամոլների և Թուրքիայի քաղաքացի դարձած ադրբեջանցիների ձայները կորցնելու համար: Թուրքիայում անվստահությամբ են վերաբերվում հայերին, եթե չասել ավելին, առավել ևս Ստաբուլի հայերին: Ապրիլի 11-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ներկայացնեին թեկնածուների ցուցակները: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ոչ մի ցուցակում հայազգի թեկնածու չկա: Հայազգի թեկնածուների առաջադրելու մտադրության մասին ասում էին իշխող ԱԶԿ և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Միանգամայն հնարավոր է, որ հայազգի թեկնածուները կարող են մասնակցել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին որպես անկախ պատգամավորներ: Այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, եթե նրանք ընտրվեին, կմիանային որևէ կուսակցության: «Հարկ է նշել, որ 60-70 հազար կազմող հայ համայնքի ձայնը 70-միլիոնանոց Թուրքիայում հազիվ թե կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ուստի, հայազգի պատգամավորներն այնքան էլ պետք չեն»,-ասել է Իսկանդարյանը: Ցուցակներում չկան նաև հունական և հրեական համայնքների ներկայացուցիչներ, ինչը բացատրվում է նույն պատճառներով: Հետո չի կարելի մոռանալ, որ ապրիլին Թուրքիայում վտանգավոր է ավելորդ անգամ հայերի մասին խոսելը: Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը ցնցումներ է առաջացնում Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում, առավել ևս, որ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին մնացել է ընդամենը 4 տարի: Թուրքիայի բոլոր ջանքերն ուղղվելու են չոզոքացմանը և եթե ստացվի` ապա նաև Հայոց ցեղասպանության փաստի ժխտմանը: Հազիվ թե Թուրքիային հաջողվի այդ ծրագիրը, բայց նա փորձելու է, օգտագործելով բոլոր լծակները, ներառյալ հայ համայնքը: Խորհրդարանում հայերի բացակայությունը կարող է որոշ առումով կապել Օսմանյան կայսրության հետնորդների ձեռքերը: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |