Բաքվում Ծաղիկների տոնը նշում են մտացածին ծննդյան օրըԵրբ թվարկվում են Հեյդար բաբայի բոլոր տիտղոսները և արժանիքները, ավելորդ չէ հիշել, որ հենց նրա կառավարման օրոք Ադրբեջանը կորցրել է անվտանգության գոտին կազմող 7 շրջան, պարտվել է պատերազմը և ձեռք բերել հարյուր հազարավոր փախստականներ, որոնց երբեք չեն հասնի նավթադոլարները: Մայիսի 10-ին Ադրբեջանը նշում է ազգային առաջնորդի, ազգի հոր, ժամանակակից Ադրբեջանի ստեղծողի, Կոմկուսի կենտկոմի նախկին ֆունկցիոների, Քաղբյուրոյի անդամի, ՊԱԿ գեներալի՝ Հեյդար Ալիևի ծննդյան օրը: Բոլոր տիտղոսների շարքում, որոնց կեսը չի նշվել, ամենագլխավորը Պետական անվտանգության կոմիտեի գեներալն է, որը նա ստացել է Ադրբեջանից և Արցախից հայերին վտարելու ջանքերի, ինչպես նաև...Թուրքիայի և Իրանի հետ կապեր հաստատելու համար: Այդ կապերը շատ են օգնել Ադրբեջանին ԽՍՀՄ փլուզումից հետո և օգնում են հիմա: ![]() PanARMENIAN.Net - Եթե Հեյդար Ալիևը Թուրքիայի վրա այդքան վստահ չլիներ, ապա չէր հռչակի «Մեկ ազգ՝ երկու պետություն» նշանաբանը: Անկարային այդ նշանաբանն օգնեց դուրս գալ նախկին ԽՍՀՄ թուրքալեզու պետությունների վրա, սակայն հարաբերությունները կարգավորելիս այնպիսի հաջողություն, ինչպես Ադրբեջանի հետ, չստացվեց: Ի՞նչը դարձավ դրա պատճառը՝ ընդհանուր սահմանների բացակայությունը, թե նախագահ դարձած կենտրոնական կառավարման քարտուղարների իմաստությունը: Ինչ էլ որ լինի, այսօր Ադրբեջանի վրա կարող է հենվել միայն Թուրքիան, այն էլ որոշակի վերապահումներով : Իրանի հետ գործերն ավելի բարդ են, բայց Բաքվի մեղքն այստեղ չկա՝ Իրանը չափազանց ինքնաբավ է իր արտաքին քաղաքականության մեջ ինչ-որ մեկի վրա հենվելու համար: Երբ թվարկվում են Հեյդար բաբայի բոլոր տիտղոսները և արժանիքները, ավելորդ չէ հիշել, որ հենց նրա կառավարման օրոք Ադրբեջանը կորցրել է 7 շրջան, որոնք կազմում են անվտանգության գոտին, պարտվել է պատերազմը և ձեռք բերել հարյուր հազարավոր փախստականներ, որոնց երբեք չեն հասնի նավթադոլարները: Մայիսի 10-ին պաշտոնական վարկածով լրանում է Հեյդար Ալիևի 88 տարին, սակայն նրա ոչ մի կենսագրության մեջ ստույգ ամսաթիվ և ծննդյան տարեթիվ չկա: Որոշ տվյալների համաձայն, նա մինչև Հայրենական մեծ պատերազմը փոխել է ծննդյան ամսաթիվը, որպեսզի պատերազմ չգնա և միանգամից գնացել է ծառայելու ներքին գործերի ազգային կոմիտեում, ինչն ավտոնատ կերպով ազատել է բանակ զորակոչվելուց: Ի դեպ, տարբեր աղբյուրների համաձայն, նա ադրբեջանցի չէ, այլ քուրդ և ծնվել է ոչ թե Նախիջանում, այլ հայկական Սիսիանում: Նրա ընտանիքը Նախիջևան է տեղափոխվել ավելի ուշ: Բայց ինչ էլ որ լինի, այդ մարդու ողջ կյանքը և մահը կեղծ ու հորինված են եղել: Ալիևի մահվան ամսաթիվը հույժ գաղտնի է, հայտնի է միայն տարին և վայրը, որտեղ նա մահացել է: Նա մահացել է ԱՄՆ-ում` Քլիվլենդի սրտաբանական կենտրոնում, սրտի մի քանի անհաջող վիրահատություններից հետո: Նա մահացել է օգոստոսի 1-ին, իսկ մահվան մասին ադրբեջանցիներին տեղեկացրել են դեկտեմբերի 12-ին... Բաքվում Թուրքիայի դեսպանատան նախկին մամլո քարտուղար Թուրգուտ Էրը՝ Հեյդար Ալիևի մասին «Ազատությունից մինչև բռնապետություն» աղմուկ հանած գրքի հեղինակը, որում մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին ավտորիտար ռեժիմ ստեղծելու, սեփական ժողովրդին ու երկրի ռեսուրսները շահագործելու մեջ: Այն հարցին, թե ինչն է ստիպել Էրին գրիչ վերցնել և այդքան թշնամիներ վաստակել, նա պատասխանել է. «Ես Ադրբեջանում աշխատել եմ 11տարի: Շատ բան այն ամենից, ինչ ես տեսել եմ և գիտեմ, ես չեմ գրել: Ես երկար եմ մտածել, և որքան վատ էին գնում Ադրբեջանի գործերը, այդքան շատ էի ցանկանում բացահայտել դրա պատճառները: Երբ ես լսում ու տեսնում էի, թե ինչպես են ձեր իշխանությունները պարծենում իրենց ձեռքբերումներով և միաժամանակ ժողովրդին թաղում արյան մեջ, ես ինձ վատ էի զգում: Երբ լսում ես, որ Ադրբեջանի ինչ-որ նախարարի 17-ամյա որդին խոշոր հոլդինգի ղեկավար է և միլիարդատեր կամ ինչ-որ նախարար նշանակումից մեկ տարի անց արդեն խոշոր բիզնեսի տեր է և չի թաքցնում դա, սարսափում ես: Սարսափն ավելանում է նաև այն պատճառով, որ այդ ռեժիմը ցանկանում է, որպեսզի այդպես շարունակվի միշտ»: Գրքի հրապարումից հետո Ադրբեջանի իշխանությունները մեղադրեցին Էրին զրպարտության և հակաադրբեջանական գործունեության մեջ, քանի որ նա գրքում մերկացնում է Հեյդար Ալիևի երկերեսանի կառավարությունը և ապացուցում, որ Ալիևը հաճախ գործել է իր սեփական շահերից, այլ ոչ թե հանուն պետության և ժողովրդի: Նախկին դիվանագետն իր պարտքն է համարում ադրբեջանցիների և թուրքերի ներկա և ապագա սերունդներին հասցնել այն, թե իրականում ինչ է տեղի ունեցել 90-ականներին Ադրբեջանում, և ով է պատասխանատվություն կրում այդ ամենի համար: «Մի՞թե գաղտնիք է, որ հենց Հեյդար Ալիևը, գալով իշխանության գլուխ, հայերին հանձնել է 6 շրջաններ և Ղարաբաղում մահվան երախը տարել հազարավոր զինվորների: Նա մեղադրել է Ազգային ճակատի կառավարությանն անշնորհության մեջ, խոստացել վերադարձնել Ղարաբաղը, բայց իրականում Ադրբեջանին հասցրել է կործանիչ հարված: Եվ այդ մարդուն նրանք համեմատում են Աթաթուրքի հե՞տ, անվանում են ազգի հա՞յր»,- արդարացի հարց է տալիս Թուրգուտ Էրը: Նա կարծում է, որ Ադրբեջանի նավթային ռազմավարությունը դրվել է մինչև Ալիևը, նա երբեք չի համարձակվել վռնդել ռուսական զորքերին և հրավիրել արևմտյան նավթային ընկերություններին: Դա արել են մինչև նա: «Ի դեպ, առաջինը, ինչն փորձել է անել Հեյդար Ալիևը, սառեցնել նավթային պայմանագրերը Ռուսաստանին հաճոյանալու համար, իսկ երբ դա չի ստացվել, սկսել է իրագործել դրանք, բայց ավելի վատ պայմաններով: Փոխարենը նա և իր ընտանիքն անհամար հարստություններ են դիզել: Ահա նա՝ փառապանծ նավթային ռազմավարությունը: Հանձնելով Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները՝ Ալիևն ավելի հանճարեղ բան չմտածեց, քան ռուսներին տեղի տալը, ոստիկանության թիվը 9 հազարից 150 հազար դարձնելը: Այս ամենն արվել է ոչ թե Ղարաբաղի ազատագրման, այլ նրա համար, որպեսզի այդ ռեժիմն անպատիժ կառավարի և հարստահարի ժողովրդին: Իր ժողովրդին սիրող մարդն այդպես չի վարվում: Նման վարքագիծը միապետի վարքագիծ է, որն արհամարհում է հասարակ ժողովրդին և իր գահը վեր դասում աշխարհում ամեն ինչից»,- ասել է թուրք դիվանագետը: Դիվանագետը հումորով է վերաբերվում նրան, որ Ադրբեջանի իշխանությունները դատի են տալու նրան զրպարտության մեղադրանքով. «Մեր դատարանը միայն կհաստատի իմ ասածը, քանզի ես ունեմ բոլոր փաստաթղթերը, և ես դրանք կներկայացնեմ դատարան: Ադրբեջանական իշխանությունները կասեն, որ չի եղել Բիշքեքյան արձանագրություն, հատուկ նշանակության ջոկատի գնդահարություն, որ Սուրետ Հուսեյնովին նշանակել է ոչ թե Հեյդար Ալիևը և մնացած ամեն ինչը նրա ձեռքի գործը չէ»: Մայիսի 10-ին արդեն մի քանի տարի շարունակ Ադրբեջանում անցկացվում է Ծաղիկների տոն ի պատիվ Հեյդար Ալիևի: Իսկ Հաղթանակի տոնը Բաքվում ևս նշել են ժանրի լավագույն ավանդույթներով: Ղարաբաղյան պատերազմի վետերանների մեծ խումբ «լեգենդար» հետախույզ Իբադ Գուսեյնովի և Միլի Մեջլիսի պատգամավոր Ագիլ Աբասի գլխավորությամբ ծաղիկներ են դրել համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի գերեզամանին՝ այդ կերպ նշելով ՀՄՊ-ում Հաղթանակի օրը: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |