Ալիզե Օսվալդ և Քսավիե Միշել.Aliose խումբն ուրախ է, որ իր երգարվեստով նպաստում է աշխարհում ֆրանսերեն լեզվի տարածմանը24 մարտի 2012 PanARMENIAN.Net - Այս օրերին Հայաստանում համերգներով հանդես է գալիս Շվեյցարիայից ժամանած Aliose խումբը: Եվրոպայում հայտնի և սիրված խումբը Հայաստանում ելույթ է ունենում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, որը շվեյցարական կողմի ներդրումն է: Համերգի կազմակերպիչն է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ համատեղ: Խումբը ստեղծվել է 5 տարի առաջ, որը եղել է սկզբում դուետ, այնուհետև համալրվել է նոր անդամներով: PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց խմբի անդամներ Ալիզե Օսվալդի և Քսավիե Միշելի հետ: Պատմե ք մի քիչ Ձեր ներկա գործունեության մասին: Ալիզե. Մենք 3 համերգով հանդես ենք եկել Նեպալում, Հայաստանում կունենանք 2 համերգ, այնուհետև ևս 2-ը կունենանք Վրաստանում: Ներկայումս աշխատանքը շատ եռանդուն ու հետաքրքիր է: Շվեյցարիան, որտեղից մենք եկել ենք, ունի 4 պետական լեզու: Մեզ համար հիանալի հնարավորություն է հանդես գալ մայրենի լեզվով և, ինչո՞ւ ոչ, նպաստել ֆրանսերեն լեզվի տարածմանը: Քսավիե. Մեզ համար լավ հնարավորություն է մարդկանց հետ շփման մեջ մտնել, համերգների ընթացքում բացահայտել այլ մշակույթներ, լեզուներ: Ալիզե. Մենք ստեղծագործում ենք հիմնականում ֆոլք-փոփ ժանրում: Չնայած որ ֆրանսերեն լեզվով ենք հանդես գալիս, մենք հնարավորություն ենք ունեցել հանդես գալ այլ փառատոներում, ոչ ֆրանսախոս երկրներում: Ելույթներով հանդես ենք եկել Բելգիայում, 12 օրում 8 համերգներով հանդես ենք եկել Չինաստանում: Հաճա ՞խ եք ելույթ ունենում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներում Ալիզե. Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ելույթ ենք ունեցել անցած տարի Չինաստանում և այս տարի Հայաստանում, հույս ունենք, որ եկող տարի հնարավորություն կունենանք ավելի շատ երկրներում ելույթ ունենալ: Պետք է նշենք, որ մենք պայքարում ենք ֆրանսերենի համար: Շվեյցարիայի անգլալեզու երաժշտախմբերին ավելի հեշտ է հանդես գալ արտերկրում և մենք պայքարում ենք աշխարհում ֆրանսերենով հանդես գալու համար: Քսավիեն, ով նաև գրքեր է գրում, շատ կապված է ֆրանսերենի հետ: Հետաքրքիր է, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակում մեզ հրավիրեցին հանդես գալ Նեպալում: Այն նկատելի է դարձնում Ֆրանսերենի կարևորությունն աշխարհում: Ինչու ՞ ցանկացաք մասնակցել «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Քսավիե. Մենք ներկայացել ենք մեկ անգամ նախընտրական փուլում և կարող ենք ասել, որ դա մեզ համար մարտահրավեր է: Շվեյցարիայում ֆրանսախոսների թիվը փոքր է, ու դա շվեյցարական հեռուստաընկերության առաջարկն էր՝ հանդես գալ ֆրանսերեն լեզվով: Ցավով պետք է նշեմ, որ մրցույթում գերակշռում է անգլալեզու երգերի հաղթանակը: Ալիզե. Մեզ համար հաջողություն էր դա, որովհետև մենք հավաքած միավորով վերջին տեղերում չէինք, և դա նշանակում է, որ երկրի գերմանախոս մասը քվեարկել էր ֆրանսալեզու երգի օգտին և դա մենք համարում ենք մեծ հաջողություն, տվյալ մրցույթի շրջանակում: Քսավիե, պատմիր մի քիչ քո գրական գործունեության մասին: Քսավիե. Ստեղծագործում եմ մանկուց ի վեր: 2003 թ-ին գրել եմ մի նովել, վեպեր, բանաստեղծություններ, որոնց մի մասը դեռ դարակում են: Իրականում երաժշտությունը հետ մղեց իմ գրական գործունեությունը, որովհետև սկսեցի երգերի բառեր գրել: Հասցրե ՞ լ եք ծանոթանալ Հայաստանին: Ալիզե. Դեռ չենք հասցրել որևէ բան տեսնել: Մեր խմբի անդամ Բենը գեղեցիկ լեռ է տեսել, հետո բացահայտել ենք, որ դա Արարատն է: Հույս ունենք վաղը` Գյումրու ճանապարհին, քիչ-քիչ բացահայտել երկիրը Քսավիե. Մենք շատ հետաքրքրասեր ենք, և ցանկություն ունենք բացահայտել մշակույթը, որպեսզի վերադառնանք այդտեղ: Կփորձենք վերադառնալ այստեղ: Դուք հյուրախաղերով հաճախ եք հանդես գալիս տարբեր երկրներում: Որևէ ավանդույթ ունե ՞ ք մի բան տանելու այդ երկրից: Ալիզե. Չգիտենք, ավանդույթ ասենք դրան թե ոչ, բայց ամեն երկրում փորձում ենք այցելել այն վայրերը, որոնք առավել բնորոշում են տվյալ երկիրը: Որպես երաժիշտ աշխատում ենք գնել, տվյալ երկրին բնորոշ գործիք, որովհետև նոր հնչողությունների բացահայտման և երգացանկը հարստացնելու կարիք ունենք Ի ՞նչ եք մաղթում հայ հանդիսատեսին Ալիզե. Ցանկանում եմ, որ սիրեն երաժշտությունը և կարողանան մշտապես շփվել, հանդիպել: Մեր նպատակը միայն համերգը չէ, այլ նաև շփումը:Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News | Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով Նշվում է, որ նրա անունից բացվող որևէ էջ կապ չունի ոչ շարժման, ոչ էլ սրբազանի հետ Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել |