Մարտին Թորոսյան.Փոքր և միջին ձեռնարկատիրությանն ընդառաջ գնալը մեր բանկի վարկավորման քաղաքականության հիմքն է22 հունիսի 2012 PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն միջնաժամկետ ռազմավարական հեռանկարներում ամբիցիոզ պլաններ ունի` ավելացնել փոքր և միջին ձեռնարկատիրության վարկային պորտֆելը` մինչև 2014թ այն հասցնելով 60 մլն դոլարի: Այս նպատակին հասնելու համար, բանկն իր ուշադրությունը կենտրոնացնում է ամբողջ հանրապետության տարածքում ՓՄՁ հաճախորդների համար իր վարկային ռեսուրսները հասանելի դարձնելու վրա: Թե ինչպես է բանկը կյանքի կոչում ՓՄՁ վարկավորման իր քաղաքականությունը, PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ՓՄՁ վարկավորման բաժնի պետ Մարտին Թորոսյանը: Բանկը հանձն է առել ընդլայնել փոքր և միջին ձեռնարկատիրության պորտֆելը, ինչպի՞սի տեմպերով եք առաջ շարժվում, ի՞նչ արդյունքների եք ցանկանում հասնել: Այսօրվա դրությամբ Հայաստանի ՀՆԱ-ի 50 տոկոսը բաժին է ընկնում փոքր և միջին ձեռնարկատիրությանը, այս սեգմենտը երկրի տնտեսության զարգացման կարևորագուն հիմքերից է: ՓՄՁ վարկավորումը բանկի համար առաջնային ուղղություն է իր միջնաժամկետ ռազմավարական քաղաքականության շրջանակներում: Եթե 2010թ ՓՄՁ վարկային պորտֆելը կազմում էր 12 մլն դոլար, ապա 2011-ին այն արդեն հասել է 30 մլն դոլարի: Այսօրվա դրությամբ այս ցուցանիշը կազմում է 30 մլն դոլար, իսկ ահա մինչև 2012-ի ավարտը մենք ծրագրում ենք այն հասցնել 40 միլիոնի: Ցանկանում եմ ընդգծել, որ այս ուղղությամբ բանկն ունի ամբիցիոզ պլաններ` մինչև 2014թ ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել 60 մլն դոլարի:
Որքանո՞վ են ձեր կողմից տրամադրվող ՓՄՁ վարկերը հասանելի Հայաստանի հեռավոր մարզերում: Այսօրվա դրությամբ բանկն ունի 16 մասնաճյուղ, որոնցից 9-ը հանրապետության տարբեր մարզերում: Նկատի ունենալով աշխարհագրության ընդլայնումը` բանկի մասնագետները շարժական քաղաքկանության շրջանակներում կարող են տրամադրել ՓՄՁ վերաբերալ անհրաժեշտ բոլոր ծառայությունները: Այսպես, օրինակ, եթե բանկի մասնաճյուղը գտնվում է Ալավերդիում, մենք կարող ենք հաճախորդներ սպասարկել Վանաձորից կամ այլ մերձակա շրջաններից:
Ինչպիսի՞ն է ՓՄՁ վարկային պորտֆելի կառուցվածքը, ո՞ր ուղղություններն են ավելի շահավետ: Նախ և առաջ բանկը վարկավորում է արդեն իսկ գործող բիզնեսը կամ նորը, եթե վերջինս «գործող» է: Ինչ վերաբերում է պորտֆելի կառուցվածքին, ապա առևտրին և արտադրությանը բաժին է ընկնում վարկերի առավել մեծ բաժինը, մյուս մասը` սպասարկման ոլորտին:
Արդյո՞ք ծրագրում եք այս տարի ընդլայնել բանկի մասնաճյուղերի ցանցը: Այս տարի մենք բացել ենք նոր «Կոմիտաս» մասնաճյուղը, բացի այդ բանկի գլխավոր գրասենյակը տեղափոխվել է նոր շինություն: Մենք մտադիր ենք զարգացնել արդեն իսկ գոյություն ունեցող մասնաճյուղերի ցանցը, աշխատել այդ մասնաճյուղերի հաճախորդների հետ և 2012թ չենք նախատեսում նոր մասնաճյուղեր բացել:
Արդյո՞ք բանկն ունի բավարար ռեսուրսներ` ՓՄՁ վարկավորելու համար: Բանկը տրամադրում է ՓՄՁ վարկավորման բավականին մրցունակ պայմաններ: Ընդ որում, «Գազպրոմբանկի» մեր ռուսական բաժնետիրոջ հետ համատեղ, մենք իրականացնում ենք մեր ռեսուրսային բազայի ընդլայնման ուղղությամբ աշխատանքներ, և դա, անկասկած, կօգնի մեզ լինել ավելի ճկուն մեր տոկոսային քաղաքականությունում: Հարկ է նշել, որ 2010թ ՀՀ Կենտրոնական բանկի վերաֆինանասավորման ծրագրի շրջանակներում ներառվել ենք ՓՄՁ վարկավորման առաջատարների եռյակում:
Վարկային պորտֆելի ընդլայնում իրականացվում է նաև միջազգային ֆինանասական կազմակերպությունների, ինչպիսիք են Համաշխարհային բանկը և գերմանական KfW բանկը, ծրագերի մասնակցության շրջանակներում: 2011-ի աշնան սկզբից ՀԲ ծրագրի շրջանակներում արդեն յուրացվել է 120 վարկ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 1.2 մլրդ դրամ: Ցանկանում եմ ընդգծել, որ տարադրամի ամրապնդման պայմաններում վարկերի տրամադրումը դրամով թույլ է տալիս հաճախորդներին զերծ մնալ տատանումների լրացուցիչ ռիսկերից: Կա նաև «Տնտեսության կայունացման վարկային ծրագիր», այն արդեն իրականացվել է, և որի գործող պորտֆելը կազմել է 1.26 մլրդ դրամ: Վերջերս Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) ՓՄՁ վարկավորման ծրագրով Առէքսիմբանկին տրամադրել է 10 մլն դոլարի վարկ: Այս ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են 3 տարի ժամկետով, տարեկան 11-14 տոկոս տոկոսադրույքով, արդյունաբերության գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ` ալկոհոլային և ծխախոտի արտադրությունները: ԶԵԱԲ հետ փոխհարաբերությունները չեն սահմանափակվելու միայն ՓՄՁ ֆինանսավորման համաձայնագրի ստորագրությամբ: Ներկայումս մեր բանկը բանակցում է ԶԵԱԲ-ում առևտրի ֆինանսավորման զարգացման վարկային գիծ բացելու, ինչպես նաև էներգախնայող նախագծերի վարկավորման համար ֆոնդեր ստանալու ուղղությամբ: Ի՞նչ մոտեցումներ կամ մեխանիզմներ է կիրառում բանկը ՓՄՁ նկատմամբ: Այս սեգմենտը զարգացնելու մեր մտադրությունների լրջության մասին է խոսում այն փաստը, որ 2012թ ծրագրերի շրջանակներում բանկի կողմից նշանակալիորեն բարձրացվել է ՓՄՁ վարկավորման մասով ընդհանուր գումարի մակարդակը: ՓՄՁ համար վարկային ծառայություններ առաջարկելիս մենք փորձում ենք հնարավորինս դինամիկ լինել և օգտագործել մեր հնարավորությունների ողջ սպեկտորը: Բերեմ ամենաթարմ օրինակը: Վերջերս բանկը սկսեց վարկի ապահովման համար ընդունել հաճախորդների դրամական հոսքերը, որոնք շրջանառում է բանկը: Վարկերի չափերը, որոնք տրամադրվում են ֆինանասական հոսքերի հիման վրա, բնորոշվում են` հաշվի առնելով հաճախորդի գործունեության և նրա հաշվեհամարի միջոցով իրականացվող վարկային շրջանառության բոլոր առանձնահատկություններով: Վարկի տրամադրման առավելագույն լիմիտը հաճախորդի բանկային հաշվի վարկային շրջանառության մինչև 20 տոկոս է, որոշ դեպքերում` մինչև 40: Նոր մեխանիզմը գործում է ինչպես ՓՄՁ հաճախորդների, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար: Ընդհանուր առմամբ, մենք փորձում ենք ցուցաբերել վարկերի տրամադրման առավելագույն ճկուն մոտեցում, ինչպես ժամկետների, այնպես էլ տոկոսադրույքների առումով:
Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |