Նորայր Բախտամյան.2,5 րոպե հրաձիգի հետ24 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - Իսկապես, մարզաձևը մեծ նշանակություն ունի մարզիկի մարդ դաստիարակելու հարցում: Բացառություն չէ նաև հրաձգությունը: PanARMENIAN.Net-ը բացահայտեց Նորայր Բախտամյանի բնավորությունը` հանգիստ, հավասարակշռված, խելացի ու սրտաբաց: Բնութագրիր քեզ: Ռեալիստ, ոչ թե տվյալ պահով ապրող, այլ հեռուն նայող մարդ: Փորձում եմ այնպես անել, որ գոնե իմ շրջապատի մարդկանց համար լավ լինի: Ի՞նչ սովորություններ ունես: Ամեն դեպքում, վատ սովորություն չունեմ: Քո ուժեղ և թույլ կողմերը: Ուժեղ` դիմացկուն, պայքարող: Թույլ` նյարդային եմ: Քո սիրած գիրքը: Փոքր ժամանակ ինձ արգելեն են գիրք կարդալ, որ տեսողության հետ խնդիրներ չունենամ ու դա չխանգարի ճիշտ կրակելուն: Ի՞նչ ֆիլմեր ես նախընտրում դիտել: Պատմական ֆիլմեր եմ շատ սիրում: Ամենագեղեցիկ քաղաքը: Ինձ շատ են դուր եկել Բրատիսլավան և Սոֆիան: Քո սիրած մարզիկը: Նա իմ ընկերն է, կրկին հրաձիգ Վլադիմիր Իսակովը: Նա կայուն մարզիկ է ու միշտ կարողացել է մեդալներ նվաճել: Քո մարզաձևի հետ կապված վատ հիշողություններ: Ամեն անգամ, երբ պետք է մեկնեմ մրցաշարերի, սահմանն անցնելիս ասում եմ վերջ, էլ չեմ մարզվելու: Կան մաքսատան աշխատողներ, որոնք միշտ մեր զենքերի հետ պրոբլեմներ են ման գալիս ու չեն հասկանում, որ մեր մարզաձևում պետք է զենք տանենք ու կրկին հետ բերենք մեր երկիր: Սա է վատ զգացողությունը, որը, ցավոք, ամեն անգամ ունենում եմ: Հրաձգությունից բացի քո ամենասիրած երեք մարզաձևերը: Հոկեյ, ջրացատկ ու թենիս: Երազանքները դառնում են իրականություն, երբ… Մարդ հասնում է նրանց ու երջանիկ է լինում: Ինչքան շատ ենք մենք օգնում մարդկանց, այնքան… Ավելի վատ է լինում մեզ համար: Ես միշտ չէ, որ գիտեմ… Իրականում մենք բոլորս էլ ոչինչ չգիտենք: Առանց երևակայության մարդը… Շատ ծանր մարդ է: Պարտությունները միշտ հիշելով… Ավելի ես կոփվում: Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. Նորայր Բախտամյան Հրաձիգ Նորայր Բախտամյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 1-ին Երևանում: Նորայրը 2004, 2007 և 2008 թվականներին Աշխարհի գավաթի խաղարկություններում նվաճել է արծաթե մեդալներ: | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |