Մովսես Հակոբյան.ՊԲ ամենամեծ ձեռքբերումը մոտ 20 տարի շարունակվող փխրուն, բայց տևական խաղաղությունն է 9 մայիսի 2013 PanARMENIAN.Net - Մայիսի 9-ը Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օրն է: Այս կապակցությամբ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է բանակի ձեռքբերումների, թերացումների, տարածաշրջանում նրա դերի և բանակային իրականության մասին ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ զրույցը:
Պարոն նախարար, խնդրում եմ նշեք այս տարիների ընթացքում Պաշտպանության բանակի ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը: Պաշտպանության բանակի ունեցած ձեռքբերումների և թերացումների վերաբերյալ ամենաշիտակ գնահատականը կարող է տալ մեր ժողովուրդը: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին, ապա դրա ամենաազնիվ պատասխանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն մոտ 20 տարի շարունակվող փխրուն, բայց տևական խաղաղությունն է, որն առաջին հերթին պայմանավորված է հենց մեր բանակի ձեռքբերումներով: Հասարակության որոշ հատվածի մոտ բանակի հանդեպ վստահության պակաս կա: Ի՞նչ է արվում, որ պատանիները չխուսափեն պարտադիր զինվորական ծառայությունից: Բանակի հանդեպ վստահության պակաս կարող են ունենալ նրանք, ովքեր անտեղյակ են բանակում տեղի ունեցող իրական զարգացումներից: Իսկ պարտադիր զինվորական ծառայության հետ կապված խնդիրներ չունենք, քանի որ բանակում մշտական և նպատակային աշխատանք է իրականացվում տվյալ ուղղությամբ: Այդ աշխատանքներից հատկապես կցանկանայի առանձնացնել բանակ-հասարակություն կապի շրջանակում նախազորակոչային տարիքի պատանիների հետ իրականացվող ռազմահայրենասիրական բնույթի գործընթացները, որոնց ներգրավվում են ինչպես հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ, այնպես էլ փորձառու զինվորականներ: Ինչպե՞ս է աշխատում առողջապահական համակարգը: Այս ուղղությամբ, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն: Երևի թե բանակը պետական այն եզակի կառույցներից մեկն է, որտեղ յուրաքանչյուր ոք, լինի սպա, թե շարքային, տարվա ընթացքում երկու անգամ անցնում է պարտադիր բուժզննում: Բացի դրանից պարբերաբար ռազմաբժշկական ծառայության կողմից անց են կացվում նաև պլանային կանխարգելիչ մի շարք միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին ախտորոշել սեզոնային վարակիչ հիվանդությունները և ձեռնարկել համապատասխան հակազդիչ քայլեր: Բոլոր զորամասերում առկա են բուժմասեր, իսկ կայազորներում՝ հոսպիտալներ, որոնք համալրված են բարձրակարգ բուժանձնակազմով և ժամանակակից նյութատեխնիկական բազայով: Սակայն այս ամենով հանդերձ, եղածը մեզ համար բավարար սահման չէ և այդ ուղղությամբ մենք շարունակում ենք անընդհատ աշխատել ու կատարելագործվել: Բանակում զինվոր-սպա հարաբերությունները երբեմն հարթ չեն ընթանում: Մեծը օրինակ է կրտսերի համար, ինչպիսի՞ն պետք է լինի և իրականում ինչպիսի՞ն է հայկական բանակի սպան, երբ զինվորը մտնում է զորմաս: Բանակում յուրաքանչյուր գործընթաց կազմակերպվում և իրականացվում է զինվորական կանոնադրության պահանջներին համապատասխան: Իսկ դա նշանակում է, որ ինչպես սպան, այնպես էլ զինվորը՝ ունեն կանոնակարգված պարտականություններ ու իրավունքներ և նրանք պարտավոր են իրենց առջև դրված խնդիրները կատարել հենց այդ պարտականությունների և իրավունքների շրջանակում: Սա է բանակային իրականությունը: Եվ վերջում, ինչպիսի՞ն է հայկական բանակի դերը մեր տարածաշրջանում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը դեռ չլուծված կոնֆլիկտ ունի: Հայկական բանակը եղել ու մնում է մեր տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունն ապահովող կարևոր գործոններից մեկը:Մարի Թարյան / PanARMENIAN News | Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ |