Կատրին Նայման-Մետքալֆ.Էլեկտրոնային քվեարկության համակարգը ներդնելու համար նախ վստահություն է անհրաժեշտ 5 մարտի 2016 PanARMENIAN.Net - ՀՀ-ում Սահմանադրության բարեփոխումներով պահմանավորված նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համատեքստում քննարկվում է նաև էլեկտրոնային քվեարկության համակարգի ներդրման հարցը: Էստոնիան էլեկտրոնային կառավարման տեսանկյունից Եվրոպայի ու աշխարհի առաջատար երկրներից է, ուր վաղուց անցել են էլեկտրոնային քվեարկության ամենաառաջադեմ՝ ինտերնետով քվեարկության տարբերակին: Համակարգի ներդրման բարդությունների, դրա առավելությունների ու ռիսկերի շուրջ PanARMENIAN.Net-ը զրուցել է Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայում հետազոտությունների ղեկավար, Տալլինի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության և տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Կատրին Նայման-Մետքալֆի հետ: Էստոնիայում էլեկտրոնային ընտրություններն, ընդհանուր առմամբ, անցկացվել են արդեն 5 անգամ: Ի՞նչ հետևություններ կարելի է անել համակարգի մասին այդ փորձի հիման վրա: Որո՞նք են համակարգի ուժեղ ու թույլ կողմերը: Համակարգի խափանումներ չեն գրանցել, չնայած բազմաթիվ փորձերի: Առաջին հետևությունն այն է, որ համակարգն անպահով է: (Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, արդյունքները պետք է ճշտվեին անորոշ քվեաթերթիկների պատճառով, ինչն էլ ցույց տվեց, որ էլէկտրոնային քվեարկությունը կարող է ավելի ապահով լինել, քան քվեարկության ավանդական եղանակը:) Այնուամենայնիվ, պարզ չէ էլեկտրոնային քվեարկության ազդեցությունը մասնակցության թվի վրա: Եվրոպական Խորհրդարանի նախավերջին ընտրություններին Էստոնիան բավական բարձր մասնակցություն էր գրանցել, որը, սակայն, ավելի ցածր էր հաջորդ ընտրությունների ժամանակ: Կարծում եմ` հնարավոր չէ հստակ որոշել, թե արդյոք ինտերնետ քվեարկությունն ազդել է մասնակցության վրա: Համակարգն, ընդհանուր առմամբ, ապահով է, հասկանալի օգտագործողի համար ու ընդունվել է շատերի կողմից: Այն հեշտացնում է քվեարկությունը նրանց համար, ովքեր ճանապարհորդում են կամ ապրում արտերկրում` պահպանելով նրանց հետաքրքրվածությունն ընտրական գործընթացում: Այնուամենայնիվ, համակարգն այն մարդկանց հավանությանն է արժանացել, ովքեր մեևնույնն է քվեարկելու էին և չի ներառում հասարակության բոլոր շերտերը: Ժամանակին միջազգային փորձագետների թիմը փորձարկել է Էստոնիայի էլեկտրոնային քվեարկության համակարգը: Թույլ տալով հաքերներին փորձարկել այն՝ հետազոտողները հայտնաբերել են խոցելի կետեր, որոնք թույլ են տալիս կեղծել ընտրությունների արդյունքները: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է ապահովվում էլեկտրոնային ընտրությունների համակարգի անվտանգությունն Էստոնիայում այսօր: Համակարգի հետ զեղծարարություններ կատարելու փորձերից ոչ մեկը չաշխատեց, արդյունքներին վնաս հասցնել չհաջողվեց: Համակարգը պարբերաբար ստուգվում է ու բարելավվում: Կարևոր է նաև համակարգի թափանցիկությունը: Ցանկացած ընտրող կարող է ստուգել, արդյոք նրա ձայնը հասել է սերվերին, որին նա ամրագրված է: Ընտրողն իմանում է, արդյոք իր ձայնը հաշվել են, թե ոչ: Անկախ դիտորդները ևս կարող են հետևել քվեարկության պրոցեսին՝ ինչպես սովորական քվեարկության ժամանակ: Որքա՞ն է արժեցել էստոնական համակարգի ներդնումը: Հարցին պատասխանել շատ դժվար է: Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու համար մարդիկ պիտի ունենան էլեկտրոնային ID՝ ID-քարտի կամ մոբայլ ID-ի տեսքով: Էստոնացիներն ունեն նման ID-ներ, որոնք օգտագործվում են ամեն օր բազմաթիվ այլ նպատակներով: Այսպիսով, սա այդքան էլ թանկ չի արժենում: Սակայն եթե երկում ID-համակարգ ներդրված չէ, սկզբից պետք կլինի ստեղծել այն, ինչը երկարատև ու թանկ գործընթաց է: Դրանից հետո ծախսերը բավականին արագ կոմպենսացվում են, սակայն միայն այն դեպքում, երբ ID-ն օգտագործվում է նաև այլ ծառայությունների համար: Ինտերնետ քվեարկությունը նաև թույլ կտա խուսափել թղթե քվեաթերթիկներից ու ուղեկցող ծախսերից` հաշվի առնելով հատուկ սարքավորումների անհրաժեշտության բացակայությունը: Կարևոր է հասկանալ մի առանձնահատկություն. բազմաթիվ երկրներում «էլեկտրոնային քվեարկության» ժամանակ կարող են հատուկ մեքենաներ են կիրառվել, իսկ Էստոնիայի դեպքում խոսքը գնում է ինտերնետ քվեարկության մասին: Հայաստանցիների շրջանում բավական մեծ անվստահություն կա ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Մասնավորապես, երկրի ընդդիմությունը ոչ մի ընտրության արդյունքերն այդպես էլ չի ընդունել: Ըստ Ձեզ, ինչքանո՞վ արդյունավետ կլինի համակարգի ներդնումը` հաշվի առնելով այս անվստահությունը: Կնպաստի՞, արդյոք, վստահության ավելացմանը, թե՞ ընդհակառակը: Ինչպես արդեն ասացի, ինտերնետային քվեարկությունն անվտանգ է, բայց մարդիկ, այնուամենայնիվ, կարող են չվստահել դրան: Անվստահության մակարդակը պայմանավործված է առհասարակ տվյալ երկրի քաղաքական համակարգի նկատման վստահության և համակարգչային գրագիտության մակարդակից: Էստոնիան էլեկտրոնային կառավարման առումով բավական առաջատար երկիր է, որտեղ մարդկանց մեծ մասն օգտվում է տարբեր էլէկտրոնային ծառայություններից: Չնայած Հայաստանն առաջարկում է որոշ էլէկտրոնային ծառայություններ, էլէտրոնային կառավարումն այնքան տարածված չէ, ինչքան Էստոնիայում: Ուստի էլէկտրոնային քվեարկությունը կարող է տարօրինակ թվալ մարդկանց: Բացի այդ, քվեարկողները պետք է նախևառաջ վստահեն կառավարությանը: Կարծում եմ` ինտերնետային քվեարկությունը պետք է լինի էլեկտրոնային կառավարման ոչ թե առաջին բարեփոխումը, այլ ներդրվի մի փոքր ուշ` ժողովրդավարության ամրապնդման համար: Ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը կարող են դիտորդների և ընտրական հանձնաժողովի անդամների միջոցով հետևել քվեարկության ընթացքին: Էստոնիայի քաղ. գործիչներն ունե՞ն էլեկտրոնային քվեարկությունը վերահսկելու հնարավորություն: Ինչպե՞ս է դա կազմակերպվում: Միգուցե միայն կենտրոնական ընտրական հանձնաժողո՞վն է զբաղվում մոնիտորինգով: Դիտորդները կարող են հսկել քվեների հաշվման գործընթացը ԿԸՀ հետ կապ հաստատելով: Այս ամենը նման է ավանդական ընտրությունների ընթացքին: Առաջին ընտրությունները ստացե՞լ են միջազգային անկախ փորձագետների գնահատականը: Ի՞նչ կարծիքներ են հնչել: Ըստ բոլոր միջազգային դիտորդների` էստոնական ընտրություններն ազատ են ու արդար և համապատասխանում են ընդունված ամենաբարձր ստանդարտներին: Բայց քանի որ ոչ մի ուրիշ երկրում նման համակարգ չի գործում, գնահատականները փոքր-ինչ տարբերվում էին: Որոշ դիտորդներ թերահավատորեն էին մոտենում, բայց, ինչպես և ասացի, ոչ մի լուրջ խախտումներ և խնդիրներ չեն եղել: Կարծում եմ թերահավատությունն առհասարակ էլէտրոնային կառավարման նկատմամբ վստահության պակասից է գալիս: Էլետրոնային ընտրությունների ժամանակ կարևոր է քվեն փոխելու հնարավորությունը, որի դեպում վերջին քվեն է հաշվի առնվում: Այս առանձնահատկությունը ընտրակեղծիքների հնարավորությունն է նվազեցնում: Հակառակ դեպում, մարդին կարող են քվեարկել ընտրատեղամասերում (որոշ վայրերում հասանելի նախնական քվեարկության շրջաանակում), որի դեպքում միայն այդ քվեն է հաշվարկվում: Ինչպե՞ս զարգացավ համակարգը հետագայում: Ի՞նչ առանձնահատկություններ ունի այն հիմա: Ամենակարևոր փոփոխություններից մեկը ձայների վավերացման հնարավորությունն էր, քանի որ մինչ այդ որոշ դիտորդներ մտավախություն էին հայտնել, որ ձայները կարող են անհետանալ ու վերջնական արդյունքները շահարկելի դարձնել: Բացի այդ, համակարգի տեխնիկական կողմն էլ է բարևլավվել այն ավելի թափանցիկ դարձնելու համար: Ուշագրավ է նաև, որ համակարգը ներդնելիս այն ժամանակվա նախագահը դիմեց Գերագույն դատարան` սիստեմի օրինականության վերաբերյալ գնահատական ստանալու համար: Դատարանը գտավ, որ այն սահմանադրական է: Ի՞նչ է անհրաժեշտ այլ երկրներին համակարգի արդյունավետ ներդրան համար Բոլոր երեկրներում նախևառաջ վստահություն և ID համակարգ է անհրաժեշտ: Էլեկտրոնային քվեարկության համակարգը պետք է էլեկտրոնային կառավարման մաս կազմի, այլ ոչ թե ներդրվի որպես առանձին բարեփոխում: Տվյալների պաշտպանության օրենսդրությունն ու իրագործումը ևս կարևոր են, քանի որ դրանք ամրապնդում են մարդկանց վստահությունը հանրային տվյալների պահպանման և օգտագործման նկատմամբ: Հոդվածներ. Քաղաքականություն | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |