Արշակ Մուրադյան.Armenian Tobacco Company՝ մրցունակ աշխատավարձերից մինչև 7 մլրդ դրամից ավելի ներդրումներ25 սեպտեմբերի 2019 PanARMENIAN.Net - Ծխախոտի հայկական շուկայում նոր անուն կա՝ Armenian Tobacco Company-ն է, որը չնայած վերջերս է մուտք գործել տեղական շուկա, արդեն հասցրել է գերժամանակակից հոսքագծերով հագեցած ծխախոտի արտադրություն հիմնել, ներդրումներ անել ու իր ներդրումն ունենալ արտահանման խթանման հարցում: PanARMENIAN.Net-ն ընկերության գլխավոր տնօրեն Արշակ Մուրադյանի հետ զրուցել է ընկերության կատարած ներդրումների, արտադրանքի, ապագա ծրագրերի մասին և ոչ միայն: Armenian Tobacco Company-ն բոլորովին վերջերս է մուտք գործել շուկա: Ինչպե՞ս առաջացավ ընկերության ստեղծման գաղափարը և ինչքա՞ն ժամանակ պահանջվեց այն կյանքի կոչելու համար: Հայկական ծխախոտն արտերկրում ինքնին դարձել է բրենդ և մեծ պահանջարկ է վայելում սպառողների շրջանում: Հակառակ տարածված կարծիքին՝ թիրախային շուկաներում ծխախոտի պահանջարկը ոչ միայն չի նվազում, այլև աճի տենդենց ունի: Մենք տեսանք լավ բիզնես հնարավորություն՝ միտված արտաքին շուկային, և վստահ ենք, որ որակի և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ սա կլինի հաջողության պատմություն: Գաղափարից մինչև պատրաստի արտադրանքի թողարկումը մոտ 24 ամիս ժամանակ պահանջվեց: Միաժամանակ, կարևորում ենք ներդրումների իրականացումը մեր երկրում` տնտեսության զարգացման, արտահանման խթանման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման համար:
2018-2019-ին Armenian Tobacco Company-ն ներդրել է ավելի քան 7 մլրդ դրամ: Ի՞նչ ներդրումներ են սպասվում առաջիկայում: Մինչ այս պահն արդեն իսկ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ, մինչև տարեվերջ նախատեսվում է ներդնել ևս 2-3 մլրդ դրամ, ինչը կուղղվի նոր հոսքագծերի ձեռքբերմանը և արտադրական հզորությունների ավելացմանը: 2020-ին նախատեսված է ևս 10 մլրդ դրամի կապիտալ ներդրում բիզնեսում: Ընկերության գործարանը Կոտայքի մարզում է: Ինչպե՞ս է ընտրվել տարածքը և ի՞նչ աշխատանքներ են տարվել այն բիզնեսին համապատասխանեցնելու համար:
Տարածքի ընտրության հարցում կարևոր գործոններից էր հիմնական ենթակառուցվածքների հասանելիությունը և միաժամանակ հետագայում տարածքային ընդլայնման հնարավորությունը, քանի որ մենք նախատեսում ենք շատ արագ զարգանալ և ընդլայնվել: Գործարանում ամեն մանրուք լիովին նոր է, բոլոր սարքավորումները և հոսքագծերը ձեռք են բերվել բացառապես եվրոպական հայտնի ընկերություններից: Armenian Tobacco Company-ն արտադրանքի մեծ մասը՝ ավելի քան 80%, պատրաստում է իրացնել արտերկրում: Հիմնականում ո՞ր երկրներ եք նախատեսում արտահանել ապրանքատեսականին և արդյո՞ք հայկական արտադրության ծխախոտը մրցունակ է այլ շուկաներում: Մեր թիրախային հիմնական շուկաներն են ԵԱՏՄ երկրները, մերձավոր արևելքը և Չինաստանը: Նշված շուկաների ուսումնասիրությունը, ինչպես նաև արդեն իսկ կնքված գործարքները վկայում են՝ մեր արտադրանքը մրցունակ է և պահանջված: Կառավարության կողմից տրամադրված որևէ արտոնություն ո՞ւնի ընկերությունը: Կառավարության որոշմամբ, գործունեության առաջին տարիներին ազատվել ենք հումք-նյութերի ներմուծման մաքսատուրքից: Այս արտոնության շնորհիվ ազատված դրամական միջոցները ներդրումների տեսքով ուղղվում են ընկերության հետագա զարգացմանը:
Ընկերության տեսականին արդեն առկա է տեղական շուկայում: Ի՞նչ նոր արտադրատեսակներով է ներկայանում Armenian Tobacco Company-ն և արդյո՞ք պատրաստվում եք ապագայում ընդլայնել տեսականին: Մեր առաջին ապրանքանիշը` Zenon-ը, տեղական շուկայում առկա է գրեթե բոլոր առևտրային կետերում: Արդեն թողարկել ենք ևս մեկ ապրանքանիշ` Magnus-ը, նախատեսված մասսայական սեգմենտի համար: Շուտով շուկա կմտնի մեր էքսկլյուզիվ բրենդը` Zenon Atmosphere անվանմամբ, բայց թույլ տվեք դեռ չբացեմ փակագծերը: Ի՞նչ հումք է օգտագործվում արտադրության ընթացքում և արդյոք հնարավորություն տեսնում եք ապագայում օգտագործել նաև տեղական աճեցված հումք: Հիմնական հումք-նյութերը ներկրվում են աշխարհի առաջատար ընկերություններից, ինչն ապահովում է մեր արդադրանքի բացառիկ որակը: Ընկերության ռազմավարական պլանով նախատեսված է առաջիկա տարիներին կառուցել թութունի վերամշակման գործարան և այո, հիմնական շեշտը դրվելու է հենց տեղական աճեցված հումքի վրա:
Ընկերությունն արդեն ունի ավելի քան 70 աշխատակից: Կա՞ արդյոք աշխատատեղերի ավելացման հեռանկար և որո՞նք են ընկերությունում աշխատանքի ընդունման հիմնական չափորոշիչները: Մենք առաջնորդվում ենք կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և աշխատանքի ընդունման հիմնական չափանիշը պրոֆեսիոնալիզմն է: Գործարանի ամբողջ հզորությամբ գործարկումը կապահովի մոտ 200 աշխատատեղ: Աշխատանքային ի՞նչ պայմաններ է առաջարկում Armenian Tobacco Company-ն: Armenian Tobacco Company-ն առաջարկում է մրցունակ աշխատավարձեր, առողջության ապահովագրություն, սննդի փոխհատուցում և մի շարք այլ առավելություններ: Որպես նոր ընկերություն՝ մեր առաջնային նպատակներից է դառնալ արդյունաբերական ոլորտում լավագույն գործատուներից մեկը: Կարևորելով մասնագիտական առաջընթացը բոլոր աշխատակիցների համար՝ ներգրավել ենք նաև Եվրոպայից և այլ երկրներից մի շարք առաջատար մասնագետների, որոնց փորձը ծխախոտի արտադրության ոլորտում կիրառում ենք մեր բոլոր գործընթացներում: | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |