Կարինե Մինասյան.Հայաստանի ալմաստի վերամշակման ոլորտը գտնվում է վերածննդի ճանապարհին10 սեպտեմբերի 2011 PanARMENIAN.Net - Հայաստանը հին ժամանակներից հայտնի է իր ակնագործներով: Սակայն այն բանից հետո, երբ դադարեց գործել Հայաստանի և Ռուսաստանի միջև ադամանդների արտադրության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, ալմաստի վերամշակման ձեռնարկությունների մեծ մասը դադարեցրեց գործունեությունը: Իրավիճակը խորացավ ճգնաժամի տարիներին: Սակայն Սակայն Հայաստանի կառավարությունը փորձում է գործադրել բոլոր ջանքերը` ունեցած պոտենցիալը վերականգնելու համար: Այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը: Ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը, այդ թվում նաև ալմաստի վերամշակման արդյունաբերությունը, վերականգնվում է: Ինչի՞ հաշվին է Հայաստանի կառավարությանը հաջողվելու վերադարձնել ալմաստի վերամշակման արդյունաբերությունը զարգացման նախաճգնաժամյան մակարդակ: Հայաստանի ալմաստի մշակման ոլորտը սկսել է ճգնաժամ ապրել համաշխարհային տնտեսական ճգնաժամից ավելի շուտ: 2006-ից սկսած ալմաստի հումքի ներկրման և արտադրության ծավալների նվազումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ադամանդ արտադրող հայկական ընկերությունների մեծամասնությունն աշխատել է դավալական հումքով և չի ունեցել իրացման սեփական շուկաներ: Ադամանդների արտադրության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին համաձայնագրերի գործողության դադարեցումից հետո ձեռնարկությունների մեծամասնությունը դադարեցրել է իր գործունեությունը: Իհարկե, ֆինանսական ճգնաժամի շրջանում իրավիճակը բարդացել է նաև ադամանդի համաշխարհային պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես, ամերիկյան շուկայում: Ներկա դրությամբ ալմաստի վերամշակման ոլորտն աստիճանաբար վերականգնվում է, և դա, ամենից առաջ, կապված է նրա հետ, որ Հայաստանում ավանդաբար գոյություն ունի ակնագործների լավ դպրոց: Հայաստանի կառավարությունը, սկսած 2008-ից, մշտապես բարելավում է գործարար միջավայրն այս ոլորտի համար, ինչպես նաև ՀՀ նախագահի և վարչապետի ջանքերի շնորհիվ մենք վերականգնել ենք հարաբերությունները ալմաստի հումքի ավանդական մատակարարի՝ ռուսական «ԱԼՌՈՍԱ» ընկերության հետ: Մինչև 2005-ի մակարդակը ոլորտի վերականգնման մասին խոսելու համար մեր ընկերությունները պետք է ինքնուրույն խաղացողներ դառնան ադամանդների շուկայում, ինչը շատ բարդ է, քանի որ այս ոլորտն ավանդաբար փակ է համարվել:Միակ իրական շանսն ակնագործական ոլորտը զարգացնելն է և այն համաշխարհային արդյունաբերության մեջ մրցունակ դարձնելը: Ոլորտի զարգացման այլ ուղղություն կարող է դառնալ կիսաթանկարժեք և արհեստական քարերի վերամշակումը: Բայց ոլորտի որոշակի վերականգնում մենք կարող ենք տեսնել առաջիկա տարիներին այն ավանդական գործընկերային հարաբերությունների շրջանակներում, որոնք մեր ձեռնարկություններն ունեն համաշխարհային խաղացողների հետ և «ԱԼՌՈՍԱ»-ի առաքումների մշտական ավելացման շնորհիվ. դա ինքնըստինքյան մեծ քանակությամբ աշխատատեղ է: Իր կողմից պետությունը պատրաստ է աջակցել ոլորտի ձեռնարկություններին: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հայկական ձեռնարկություններին 2011-ի ընթացքում 30 մլն դոլար ընդհանուր արժեքով ալմաստ տրամադրելու մասին: ԱԼՌՈՍԱ-ն որքա՞ն գումարով է մեր ընկերություններին մատակարարել խոստացված ալմաստները: Թվարկեք, խնդրում եմ, թե որ հայկական ընկերություններն են համագործակցում ռուսական ընկերության հետ: «ԱԼՌՈՍԱ» ընկերությունն արդեն առաջարկել է հայկական ձեռնարկություններին շուրջ 34 մլն դոլարի ալմաստ, և մեր գնահատականներով մատակարարումներն այս տարի չեն դադարելու: Այսօրվա դրությամբ «ԱԼՌՈՍԱ»-ի հետ համագործակցում են 4 հայկական ընկերություններ: «ԱԼՌՈՍԱ»-ն գործընկեր-ընկերությունների ընտրությունն ինքնուրույն է կատարում՝ սահմանված չափանիշների հիման վրա, Դրանք հիմնականում այն ընկերություններն են, որոնք Հայաստանում ավանդաբար աշխատում են այդ շուկայում: 2011-ի ապրիլին Հայաստան է այցելել «ԱԼՌՈՍԱ» ընկերության պատվիրակությունը, որը գլխավորում էր փոխնախագահ Յուրի Օկոեմովը: Կա՞ն արդյոք նորություններ 2012-ին մատակարարումների ծավալներն ավելացնելու վերաբերյալ: Պատմեք այդ առաքումների հաջողությունների մասին: Իսկապես, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հրավերով ռուսական պատվիրակությունը փոխնախագահ Յուրի Օկոեմովի գլխավորությամբ այցելել է Հայաստան: Ռուսական ընկերության ղեկավարը հնարավորություն է ստացել անձամբ ծանոթանալ այս ոլորտում հայկական պոտենցիալի հետ: Ռուսական ընկերության համար գլխավորը երկարաժամկետ հուսալի գործընկերներ ձեռք բերելն է, որոնք ունենք կայուն դրություն, զբաղվում են ալմաստի վերամշակմամբ և պատրաստ են ալմաստ գնել՝ անկախ շուկայի իրավիճակից: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ առաքումներն առնվազն 30 տոկոսով ավելացնելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկվում է գործընկեր-ընկերությունների թիվն ավելացնելու մասին հարցը: Եվ դա դեռ ամենը չէ:Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |