Սոչիում գնդակահարվել է մինչ այդ սպանված քրեական հեղինակություն Էդուարդ Կակոսյանի զոքանչը

Սոչիում գնդակահարվել է մինչ այդ սպանված քրեական հեղինակություն Էդուարդ Կակոսյանի զոքանչը

PanARMENIAN.Net - 2010թ. Սոչիում սպանվեց գործարար Էդուարդ Կակոսյանը, ով Սոչիում «Հասան Պապ» մականունով հայտնի Ասլան Ուսոյանին պատկանող ռեստորանների «նայողն» էր

Չորեքշաբթի օրը Սոչիում սպանվել է քաղաքում հայտնի ձեռնարկատեր, մինչ այդ սպանված քրեական հեղինակություն, «Կառաս» մականունով հայտնի Էդուարդ Կակոսյանի զոքանչը: Այդ մասին հաղորդում է Ինտերֆաքսը` հղում կատարելով աղբյուրին իրավապահ մարմիններից:

Գործակալության զրուցակիցը հաղորդել է, որ կինը, ով խոշոր բիզնես ուներ Սոչիի կենտրոնում, սպանվել է գլխին ուղղված կրակոցից:

2010 թվականին Սոչիում սպանվեց գործարար Էդուարդ Կակոսյանը, ով Սոչիում «Հասան Պապ» մականունով հայտնի Ասլան Ուսոյանին պատկանող ռեստորանների «նայողն» էր:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---