Խաղաղ աֆղանցիներին գնդակահարած սերժանտին 17 սպանությունների մեղադրանք կներկայացվի![]() 23 մարտի 2012 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ բանակի սերժանտ Ռոբերտ Բեյլսին, ով մարտի սկզբին Աֆղանստանում խաղաղ բնակիչների է գնդակահարել, 17 սպանությունների մեղադրանք է ներկայացվել, ուրբաթ օրը հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով չնշվող պաշտոնական անձին: Բացի այդ, 38-ամյա Բեյլսին, ով ներկայումս գտնվում է Կանզաս նահանգի Ֆորտ Լևենուերտ ռազմակայանում, ուրբաթ օրը պաշտոնական մեղադրանքներ կներկայացվեն մահափորձի վեց դեպքերի և ծանրացուցիչ հանգամանքներում ֆիզիկական բռնության վեց դեպքերի վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ռոբերտ Բեյլսի փաստաբան Ջոն Բրաունը պնդում է, որ իր պաշտպանյալը չի հիշում հանցագործությունը կատարելու պահը: Տեղեկատվություն այն մասին, թե Բեյլսին ինչ ժամկետի ազատազրկում է սպառնում, չի հաղորդվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |