Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ընդդիմադիր ուժերին հանդիպել ու քննարկել համագործակցությունն ընտրություններում![]() 23 մարտի 2012 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ընդդիմադիր ուժերին հանդիպել ու քննարկել համագործակցությունն ընտրություններում: Ըստ նրա, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում առաջադրվի մեկական թեկնածու ընդդիմությունից, չփոշիացնելու համար ընդդիմադիր ուժերը: Նա նաև մեկնաբանել է իր առաջադրումը յոթերորդ ընտրատարածքում, որտեղ նա մրցակցելու է հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ու մեկ այլ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ նրա, նա չգիտեր, որ այնտեղ Փաշինյանն է առաջադրվում և իր թեկնածությունն առաջադրեց Սամվել Ալեքսանյանին այլընտրանք լինելու համար: Հովհաննիսյանը հավելել է նաև, որ ընդդիմադիր ուժերի միջև պայմանավորվածության ձեռք բերման դեպքում նա պատրաստ է հանել իր թեկնածությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |