Հայաստանն ու Հունաստանը ցանկանում են ապահովել իշխանությունների և հասարակության միջև հավասար երկխոսություն![]() 23 մարտի 2012 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային խորհուրդն ու Հունաստանի Տնտեսական ու սոցիալական խորհուրդը միասին կառուցողական երկխոսություն են հաստատելու իշխանությունների, հասարակության և գործարար աշխարհի միջև: Նման հայտարարությամբ մարտի 23-ին համագործակցության համաձայնագրի ստորագրման շրջանակներում հանդես են եկել Վազգեն Մանուկյանն ու Քրիստոս Պոլիզողոպուլոսը: «Մենք պետք է հավասար երկխոսություն ապահովենք իշխանությունների և հասարակության միջև»,-ընդգծել է Մանուկյանը: Ընդ որում, նա հավելել է, որ առանց սոցիալիստական հասարակության կառուցման, անհնար կլինի հավասար երկխոսություն հաստատել գործարարների հետ: Այս համատեքստում նա մեծ նշանակություն է տվել երկրի տնտեսական զարգացմանը: Իր հերթին Պոլիզողոպուլոսը համաձայնել է իր հայ գործընկերոջ հետ և ընդգծել, որ տնտեսական զարգացումը, եթե այն դրականորեն չի ազդում քաղաքացիների կենսագործունեության վրա, անիմաստ է: Այս առնչությամբ նա հավելել է, որ 5 տարիների ընթացքում այս պաշտոնում նա միշտ ձգտել է ի կատար ածել այն օրենքները, որոնք կապահովեին հասարակության հավասարակշռությունը և կնպաստեին իշխանությունների և գործարաության հետ հարաբերությունների հաստատմանը: Մանուկյանը հույս է հայտնել, որ նորընտիր խոհրդարանը, իր գլխավորած կառույցի աշխատանքը կամրագրի ՀՀ Հանրային խորհրդի մասին օրենքով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |