Գերակա խնդիր է մնում գյուղացիական կոոոպերատիվների ստեղծումը համայնքներում

Գերակա խնդիր է մնում գյուղացիական կոոոպերատիվների ստեղծումը համայնքներում

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության ոլորտում գերակա խնդիր է մնում գյուղացիական կոոոպերատիվների ստեղծումը համայնքներում: Այս մասին Արարատի մարզի գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Նրա խոսքով` այդ ուղղությամբ առաջիկայում լուրջ աշխատանքներ կիրականացվեն:

«Անասնապահության ոլորտում 35 համայնքերում ունենք կոոպերատիվներ, բայց պետք է այնպես անենք, որ դրանք լինեն բոլոր ոլորտներում: Օրենք ենք մշակում կոոպերատիվների մասին, ընտրություններից հետո կմտցնենք Ազգային ժողով»,-ասաց նա:

Կարապետյանի խոսքով` սննդի անվտանգության ոլորտում իրավական հիմքերի ստեղծումը լուրջ խնդիր է: Օրենսդրական դաշտը այս ոլորտում պետք է հավասարեցնել ԵՄ-իպահանջներին:

«Գյուղատնտեսական տեխնիկայի 95 տոկոսը 25 տարուց ավելի շահագործվում են: Հիմա բանակցություններ են գնում Ռուսաստանի եւ Բելոռուսի հետ` գյուղտեխնիկայի ներկրմանհամար»,-ասաց նախարարը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---