Կանադահայեր. Աշխարհը պետք է դատապարտի Ադրբեջանին Նախիջևանում մշակութային ցեղասպանության համար![]() 24 մարտի 2012 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին շուրջ 200 կանադահայեր մասնակցել են Օտտավայում Ադրբեջանի դեսպանատան առջև կայացած հանրահավաքին, որի կազմակերպիչն էր Կանադայի հայկական երիտասարդական ֆեդերացիան, հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը: Ցուցարարները իրենց մտահգությունն են հայտնել Ադրբեջնի շարունակական ագրեսիայի, հայերի հանդեպ ահաբեկման ու թշնամանքի քաղաքականության վերաբերյալ: Նրանք կարգախոսներ էին վանկարկում, բողոքելով Ադրբեջանի ագրեսիայի, Սումգայիթի ու Բաքվի հայկական ջարդերի, Ադրբեջանում հայ մշակութային հուշարձանների հարցում մշակութային ցեղասպանության դեմ: Հավաքվածները նաև անդրադարձել են ներկա իրավիճակին ղարաբաղյան հակամարտության գոտում՝ հայտարարելով, որ հայերը ևս իրավունք ունեն ապրելու ազատ, առանց սահմանափակումների ու թշնամանքի: Հայկական խաչքարերի ոչնչացումը Նախիջևանում, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում, ապացուցում է աշխարհին, որ Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է գործում: Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցները հրաժարվել են ընդունել ցուցարարների նամակը, հասցեագրված դեսպան Ֆարիդ Շաֆիևին: Կանադահայերն այսօր ցույց տվեցին՝ իրենք գտնում են, որ ԼՂՀ անկախությունը պետք է ճանաչվի աշխարհի կողմից, իսկ ադրբեջանցիների վերադարձը կարող է սպառնալիքի տակ դնել այնտեղ բնակվող հայերի կյանքը: Բացի այդ, ցուցարարները կոչ են արել աշխարհի կառավարություններին դատապարտել Ադրբեջանին կրոնական անհանդուրժողականության, ագրեսիայի ու Կովկասում իրավիճակն ապակայունացնելու մշտական փորձերի համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |