Թուրքիան ոչ մի կերպ չի համակերպվում ղարաբաղյան գործընթացին չմասնակցելու հետ![]() 26 մարտի 2012 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը առաջարկել է ակտիվացնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար, հաղորդում է թուրքական HaberTurk պարբերականը: «Թուրքիան պատրաստ է ակտիվացնել բանակցությունները Ադրբեջանի հետ` այդ հակամարտությունը լուծելու համար: Սակայն դրա համար, Ֆրանսիան, ԱՄՆ և Ռուսաստանը ևս պետք է մեծացնեն ճնշումը Հայաստանի վրա»,-ասել է Էրդողանը: Վարչապետը նաև ընդգծել է, որ «ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն 20 տարի է չի կարողանում հասնել այս խնդրի կարգավորմանը»: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |