Նիկոլ Փաշինյանը հեռուստաբանավեճի է կանչել Սամվել Ալեքսանյանին

Նիկոլ Փաշինյանը հեռուստաբանավեճի է կանչել Սամվել Ալեքսանյանին

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հեռուստաբանավեճի է կանչել ամենախոշոր հայ օլիգարխներից մեկին՝ Սամվել Հարությունյանին, ով խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով նրա մրցակիցն է 7-րդ ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա): Նա հեգնանքով նշել է, որ Ալեքսանյանը պնդում է, որ նա ձեռնարկատեր չէ, «և հետևաբար քաղաքական գործիչ է»:

«Եկեք այդ դեպքում կազմակերպենք հեռուստաբանավեճեր, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի քաղաքական գործիչ է Սամվել Ալեքսանյանը... Ես նրան հեռուստաբանավեճի եմ կանչում ցանկացած ձևաչափում, որպեսզի հասարակությունը կարողանա տեսնել, թե ինչպիսի քաղաքական թիմով է Սերժ Սարգսյանը գնում ընտրությունների և ինչպիսի քաղաքական գործիչների օգնությամբ է նա պլանավորում կառավարել երկիրը»,- հայտարարել է Փաշինյանը:

Ընդդիմադիր թեկնածուն հավելել է, որ հաշվի առնելով հասարակության հսկայական հետաքրքրությունն այդ ընտրատարածքում ընտրությունների նկատմամբ, այդ հեռուստաբանավեճերն աննախադեպ վարկանիշ կունենան:

Փաշինյանը նաև հաղորդել է, որ հարցում է կատարել Հայաստանի ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին խորհրդարանում քվեարկություններին Սամվել Ալեքսանյանի չմասնակցության հետ կապված, հիշեցնելով, որ կանոնակարգի համաձայն, քվեարկություններին բազմաթիվ անգամներ չմասնակցած պատգամավորը կարող է զրկվել մանդատից: Նրա խոսքով, նա խնդրել է խոսնակին նշել, թե ինչ հիմքերով Ալեքսանյանը չի զրկվել մանդատից, իսկ եթե նա առողջական խնդիրներ ունի՝ բժշկական տեղեկանք ներկայացնել առողջական վիճակի մասին:

Մարտի 23-ին ընդդիմադիր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ընդդիմադիր ուժերին հանդիպել ու քննարկել համագործակցությունը մեծամասնական ընտրատարածքներում: Ըստ նրա, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում առաջադրվի մեկ ընդդիմադիր թեկնածու, չփոշիացնելու համար ընդդիմության ուժերը: 7-րդ ընտրատարածքում Հովհաննիսյանը պետք է մրցակցեր հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ու մեկ այլ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ:

6  26.03.12 - ՀԱԿ ներկայացուցիչ, թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխ. խմբագիր Նիկոլ Փաշինյանի ասուլիսը
 Ուշագրավ
---