ԱՄՆ գործատուները պահանջում են աշխատողներից սոցիալական ցանցերի էջերի գաղտնագրերը![]() 26 մարտի 2012 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գոծատուներն աշխատանքի ընդունելիս պահանջում են աշխատանք փնտրողներից նրանց անձնական գաղտնագրերը սոցիալական ցանցերի էջերում: Նման դեպք է տեղի ունեցել նյույորքյան տնտեսագետ Դասթին Բասետի հետ հարցազրույցի ընթացքում: Կադրերի բաժնի աշխատողը բացել է նրա էջը Facebook ցանցում և պահանջել գրել լոգինը և գաղտնագիրը: Բասետը հրաժարվել է, հայտարարելով, որ չի աշխատի ընկերությունում, որը փորձում է վերահսկել աշխատողների անձնական կյանքը: Նման փորձ կիրառում են հիմնականում պետական ծառայությունները, հատկապես նրանք, որոնք կապված են անվտանգության և իրավակարգի հետ: Մասնավորապես, սոցցանցերում աքաունթների գաղտնագրերը տրամադրելու պահանջ ներկայացվում է 911 ծառայության դիսպետչերների պաշտոնի թեկնածուներին: Դրա հետ կապված՝ Facebook ընկերության իրավաբանները նամակ են հրապարակել, որում սպառնացել են գործատուներին իրաբավանական միջոցներ կիրառել օգտագործողների անձնական տվյալները պահանջելու համար: Աշխարհում ամենահայտնի սոցցանցի ներկայացուցիչները նշել են, որ վերջին ժամանակները շատ բողոքներ են ստանում օգտագործողներից իրենց անձնական էջերի գաղտնագրերը տրամադրելու մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |