ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ18 մարտի 2004 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին ասվում է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Թուրքիայի ձեռքբերված առաջընթացի մասին զեկույցում, որն արժանացել է Եվրախորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի հավանությանը: Զեկույցում նշված են բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծի Թուրքիան մինչեւ ԵՄ-ին նրա հնարավոր անդամակցության մասին բանակցություններ սկսելու հստակ ժամկետ սահմանելը: Փաստաթղթում, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նշվում է, որ բացի սահմանի վերաբացումից, Անկարան պետք է բարիդրացիական հարաբերություններ հաստատի Երեւանի հետ: Զեկույցում նաեւ կոչ է արվում Եվրոպական հանձնաժողովին ճնշում գործադրել Թուրքիայի վրա` այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ապահովման եւ Կիպրոսի խնդրի կարգավորման հետ կապված հարցերը լուծելու համար:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |