«ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ» ՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ 3 ապրիլի 2003 - 22:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստան-Բելառուս դաշնային պետությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը բացակայում է հայկական պետության արտաքին քաղաքականության օրակարգում: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը այդպես է արձագանքել «Դե-ֆակտո» գործակալությանը Դաշնային պետության պետքարտուղար Պավել Բորոդինի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ Ռուաստանն ու Բելառուսը հանդես են գալիս ռուս-բելառուսական դաշնությանը Հայաստանի անդամակցության օգտին: Միեւնույն ժամանակ, Պ.Բորոդինը հայտարարել է, որ նման դաշինքը բացառապես տնտեսական բնույթ կկրի: Նրա խոսքերով, Հայաստանը, Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ մեկտեղ շահագրգռված է «ամենամոտ ժամանակներս ետխորհրդային տարածության վերականգնմամբ, նախ եւ առաջ տնտեսական ոլորտում»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |