Լոնդոնի ամառային խաղերի օլիմպիական կրակի էստաֆետը կսկսվի մայիսի 10-ին![]() 26 մարտի 2012 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի ամառային խաղերի օլիմպիական կրակի էստաֆետը սկսվելու է մայիսի 10-ին և Հունաստանում անցնելու է շուրջ 3000 կմ՝ կրակը Մեծ Բրիտանիայի Ազգային օլիմպիական կոմիտեին հանձնելու համար: 8-օրյա էստաֆետին, որը մեկնարկելու է օլիմպիադաների հայրենիքում և անցնելու է ողջ Հունաստանով, մասնակցելու են 500 ջահակիրներ: Նրանք վազելու են 2900 կմ, լինելու են երկրի և Կրետե կղզու 43 քաղաքներում: Մայիսի 17-ին ջահակիրներն օլիմպիական կրակը հասցնելու են Աթենքի պատմական սպիտակ մարմարից «Պանատինաիկոս» մարզադաշտ, որտեղ 1896-ին կայացել են առաջին ժամանակակից օլիմպիական խաղերը: Այնտեղ կրակը հանձնվելու է լոնդոնյան խաղերի կազմակերպիչներին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |