Բաքուն չի ուրախանում ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու ենթադրությանը, որպեսզի չկռվի Փարիզի հե՞տ![]() 26 մարտի 2012 - 21:33 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահությունից Ֆրանսիային չհեռացնելու մասին հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբնեջանի որոշակի պաշտոնական շրջանակներում, ուղղված են միջպետական հարաբերությունների պահպանմանը»,- հայտնել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ, «Անա Վեթեն» կուսակցության փոխնախագահ Զահիդ Օրուջը` հավելելով, որ արդեն երկար ժամանակ «Ֆրանսիան հայամետ քաղաքականություն է վարում, իսկ Ադրբեջանն այդ միջոցին փաստացիորեն պայքարում է ԵԱՀԿ ՄԽ դեմ»: «Եթե Ադրբեջանը ռազմական տեսակետից պայքարում է Հայաստանի դեմ, ապա քաղաքական տեսակետից ստիպված է պայքարել մի քանի կողմերի հետ: Ուստի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ձեռնտու չէ Ադրբեջանին: Ֆրանսիայի կողմից չեզոքությունը չպահպանելը և վերջերս անցումը առավել բաց դիրքորոշմանը ստիպում է փոխել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը: Մենք գտնում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելը կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար լուծման փուլի սկիզբը դառնալ: Հաջորդ փուլում անհրաժեշտ է կանխավ պայմանավորվել կոնկրետ պայմանների և փոխարինման ժամկետների վերաբերյալ: Այսինքն, պետք է պայմանավորվել փոխարինումն իրականացնելու դեպքում ժամկետների, սկզբունքների և այլ հարցերի շուրջ»,- նշել է Օրուջը, հաղորդում է SalamNews-ը: Նրա խոսքով` ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի փոխարինումը Եվրամիությամբ «կարող է որոշակի դրական փոփոխություններ ստեղծել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում»: Մարտի 23-ին Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ առաջարկում է Ֆրանսիայի մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխարինել Եվրամիության մանդատով: Եվրախորհրդարանի փաստաթուղթը ենթադրաբար քվեարկության կդրվի մեկ ամսից՝ լիագումար նիստում:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |