ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԽՍՏԱՑՎԱԾ ՌԵԺԻՄԻ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ

PanARMENIAN.Net - Բուդապեշտում հայ զինվորականի սպանության համար ձերբակալված Ադրբեջանի զինված ուժերի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին տեղափոխել են խստացված ռեժիմի մեկուսարան: ինչպես տեղեկացնում են Բաքվի ԶԼՄ-ները, դա կապված է Սաֆարովի կալանքի ժամկետի եւս երկու ամսով երկարացման հետ: Հիշեցնենք, որ նրա նախնական կալանքի ժամկետը լրանում է այսօր` մարտի 19-ին: Միեւնույն ժամանակ, նույն աղբյուրների համաձայն` ադրբեջանցի փաստաբան Էլչին Ուսուբովը Սաֆարովի պաշտպանությամբ զբաղվող հունգար փաստաբան Զալայ Պետերին է հանձնել պաշտպանության համար անհրաժեշտ փաստաթղթերը` Ռամիլ Սաֆարովի հայրենի Ջաբրայիլ գյուղի «հայերի կողմից զավթման» եւ Խոջալուի ողբերգական դեպքերի մասին:
 Ուշագրավ
---