Ապրիլի 2-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերգեյ Լավրովը![]() 27 մարտի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Ամենայն հավանականությամբ Երևանում բանակցությունների հիմնական թեմաներից են լինելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ կազմում ՌԴ գործողությունները: Չի բացառվում նաև Հայաստանի հարևան Իրանում տիրող իրավիճակի քննարկում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |