Ռուսաստանը դարձյալ հրաժարվել է մասնակցել Սիրիայի «բարեկամների» հանդիպմանը

Ռուսաստանը դարձյալ հրաժարվել է մասնակցել Սիրիայի «բարեկամների» հանդիպմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը դարձյալ չի մասնակցի ապրիլի սկզբին Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Նա հիշեցրել է, որ նման հանդիպում կայացել է փետրվարի 24-ին Թունիսում, որին Ռուսաստանը դարձյալ չի մասնակցել: Լուկաշևիչն ընդգծել է, որ Մոսկվայի նման վերաբերմունքի պատճառները չեն փոխվել խմբի առաջին նիստին չմասնակցելու ժամանակվանից:

Նախօրեին հանդիպմանը մասնակցել հրաժարվել է նաև Չինաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---