Facebook-ի օգտատերերը կկարողանան ստեղծել «թշնամիների ցուցակ»![]() 27 մարտի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի օգտատերերը հնարավորություն կունենան նշելու այն բաները, որոնք նրանց դուր չեն գա: Սակայն այս գործիքը դեռ չի մտնում սոցկայքի ստանդարտ ֆունկցիոնալի մեջ, դրա համար անհրաժեշտ կլինի գործարկել Enemygraph ծրագիրը: Անձնական «թշնամիների ցուցակում» հնարավոր կլինի ներառել, օրինակ, մարդկանց, գրքեր, ֆիլմեր, հաղորդում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը: Enemygraph կայքի վարկանիշում այժմ առաջատար դիրք են զբաղեցնում Ռիք Սանտորումը` ԱՄՆ նախագահի թեկնածուի հանրապետական հավակնորդ, Ուեստբորոյի Բապտիստական եկեղեցին և Fox News հեռուստաաալիքը: Ինչպես գրում է Mashable-ը, ծրագիրը մշակել են Դալլասում Տեխասի համալսարանի պրոֆեսոր Դին Թերրին և երկու ուսանողներ: Ըստ նրա, Enemygraph-ը օգտակար գործիք կդառնա մարքեթոլոգների և հետազոտողների համար, ովքեր երկար ժամանակ տվյալներ էին հավաքում այն մասին, թե ինչն է դուր գալիս սոցկայքերի օգտատերերին: «Չէ՞ որ մարդկանց մասին շատ բան կարելի է իմանալ ըստ նրա` ինչը նրանց դուր չի գալիս և ինչն է անհանգստություն պատճառում»,-հավելել է Թերրին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |