ԱՄՀ-ն Հայաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը նվազեցրել է մինչև 3.8 տոկոս` եվրագոտում անկայունության պատճառով![]() 27 մարտի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) Հայաստանի տնտեսության կանխատեսումները վերանայել է, ինչի արդյունքում դիտվում է 4 տոկոսից անցում մինչև 3.8 տոկոսի: Նման կանխատեսում, ինչպես հավաստիացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, պայմանավորված է միայն արտաքին գործոններով, մասնավորապես, եվրագոտու տնտեսական աճի նվազմամբ: Անդրադառվալով ներքին գործոններին` նա ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում գրանցվել է աճ, բացառությամբ` շինարարության, որտեղ դեռևս շարունակվում է անկումը: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը, պրն. Մարկ Հորթոնի գլխավորությամբ, մարտի 14 –27-ն այցելել է Երևան` «Երկարաձգվող ֆինանսավորման » (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի չորրորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ ծավալելու նպատակով: Այցի արդյունքում Հորթոնն ասել է. «Չնայած պակաս սատարող արտաքին միջավայրին` ընդհանուր մակրոտնտեսական պայմանները շարունակել են բարելավվել: Ենթադրվում է, որ 2011 թվականին տնտեսությունն աճել է 4.4տոկոսով` պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների ուժեղ աճով: Գնաճը զգալի չափավորվել է` փետրվարին կազմելով 4 տոկոսից ցածր (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), ինչին օժանդակել է կայուն դրամավարկային միջավայրը: Հարկաբյուջետային ճշգրտումը շարունակելու, ինչպես նաև արտահանման և դրամական փոխանցումների զգալի աճի շնորհիվ, զսպվել են արտաքին անհավասարակշռությունները, սակայն արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդը համեմատաբար մեծ է պահպանվում, իսկ խոցելիությունների կրճատման համար պահանջվում է լրացուցիչ ճշգրտում»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |