Սեզանի «Քարտ խաղացողների» համար ակվարելային ուրվանկարը աճուրդի կհանվի![]() 27 մարտի 2012 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Պոլ Սեզանի «Քարտ խաղացողների» համար ակվարելային ուրվանկարը աճուրդի կհանվի, ասվում է Christie's աճուրդի տան մամլո հաղորդագրության մեջ: 15-20 միլիոն դոլար գնահատվող նկարը Christie's-ի «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստ» աճուրդին կհանվի մայիսի 1-ին: Այդ ուրվանկարը հրապարակավ չի ներկայացվել 1953 թվականից ի վեր և կորսված էր համարվում: Սակայն Christie's-ի մասնագետները, ովքեր ծանոթ էին ուրվանկարին սև-սպիտակ լուսանկարից, հայտնաբերել են այն մասնավոր տեխասյան հավաքածուի մեջ, որը պատկանում էր Հայնց Ֆ. Էյհենվալդին: Վերջինս մահացել է 2011թ. սեպտեմբերին: Հինգ կտավներից բաղկացած «Քարտ խաղացողները» շարքի վրա Պոլ Սեզանն աշխատել է 1890-ից 1896 թվականներին: Չորս կտավները պահվում են թանգարաններում (Օրսէ թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում, Բարնսի Հիմնադրամում և Կուրտո Արվեստի ինստիտուտում), իսկ հինգերորդը 2012թ. փետրվարին վաճառվել է Քաթարի թագավորական դինաստիային: Կտավի արժեքը կազմել էր 250 միլիոն դոլար, ինչը ռեկորդ է դարձել արվեստի գործերի համար:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |