ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավարը զգուշացրել է. Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, վերջինս միջուկային զենք կստեղծի![]() 28 մարտի 2012 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Եթե Իսրայելը որոշի ավիահարված հասցնել իրանական ատոմային օբյեկտներին, դա միայն կդրդի Իրանին միջուկային զենքի ստեղծել և կհանգեցնի աղետի, չորեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մուհամմեդ ալ Բարադեին: Նրա խոսքով, նման հարձակումը կհանգեցնի Իրանի պահպանողական ուժերի համախմբմանը, ինչպես նաև նրան, որ Թեհրանը կամրապնդի ատոմային զենք ստանալու իր մտադրությունը: «Իսրայելցիները բավական խելոք են, որպեսզի հասկանան այդ ամենը, և ես աղոթում եմ Աստծուն, որպեսզի նրանք ճիշտ հետևություններ կատարեն՝ ռազմական հարվածը կթուլացնի նրանց, այլ ոչ թե կամրապնդի անվտանգությունը»,- ասել է ալ Բարադեին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |