Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարը հետաձգվել է մինչև 2013թ. մարտը![]() 28 մարտի 2012 - 16:24 AMT PanARMENIAN.Net - ՖԻԴԵ-ն ներկայացրել է խոշորագույն շախմատային մրցաշարերի ժամանակացույցը մինչ 2016թ.: Քննելով մասնակիցների ու կազմակերպիչների կարծիքները՝ Շախմատի միջազգային ֆեդերացիան որոշել է Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարը հետաձգել մինչև 2013թ. մարտը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մրցաշարը կայանալու է Լոնդոնում 2012թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 13-ը: Մրցաշարին կմասնակցի նաև համաշխարհային վարկանիշում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը: 2014թ. տեղի կունենա աշխարհի առաջնության ևս մեկ մրցաշար, իսկ 2015-ի մրցաշարը չեղյալ է հայտարարվել: Օգոստոսին կամ նոյեմբերին Գրան պրիի փուլերից մեկի փոխարեն կխաղարկվի Աշխարհի գավաթը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |