ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՅՍ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒ23 մարտի 2004 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան: Այս մասին Վաշինգթոնում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը: Ինչպես տեղեկացրել է «Ասոշիեյթեդ պրեսս»-ը, մարտի 26-ին նախատեսված Երեւան այցի ընթացքում Արմիթիջը բանակցություններ կվարի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ: Ի թիվս այլ հարցերի, հանդիպումների ընթացքում կքննարկվի Մեծամորի ատոմակայանի անվտանգության խնդիրը: Այդ նպատակով ԱՄՆ-ն հատկացնելու է 1 մլն դոլար, որը հայկական կողմը պետք է ծախսի կայանի ֆիզիկական պաշտպանությունն ուժեղացնելու եւ այն ահաբեկչական հնարավոր հարձակումներից զերծ պահելու նպատակով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |