ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ23 մարտի 2004 - 22:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը եւ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն Երեւանում այսօր քննարկել են ԵՄ «Ավելի ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնությանը Հարավային Կովկասի երկրների ներգրավման հեռանկարները: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս առնչությամբ Վ.Օսկանյանը նշել է, որ եվրոպական համատեքստը օգտակար կլինի Հարավային Կովկասում առկա հակամարտությունների շուրջ մթնոլորտը մեղմելու եւ դրանք կարգավորելու գործընթացում: Զրույցի ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդի փուլի առանձնահատկությունները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |