Մրցավար Սամվել Հարությունյանը կսպասարկի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարը![]() 29 մարտի 2012 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարը սպասարկող մրցավարների թվում ՖԻԼԱ-ն (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) հաստատել է միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության բաժնի պետ Սամվել Հարությունյանին, հաղորդում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Հայ մրցավարը մեծ ճանաչում ունի միջազգային ասպարեզում, քանզի շուրջ 35 տարի մրցավարել է նախկին ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Երևանցի 55 - ամյա մասնագետը սպասարկել է նաև 2008 թ. Պեկինում անցկացված օլիմպիական խաղերը: Մինչ Լոնդոն մեկնելը հայ մրցավարը կաշխատի Բուլղարիայում, Չինաստանում և Ֆինլանդիայում ապրիլ ամսին հաջորդաբար անցկացվելիք ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |