ՄԻՊ. Հայաստանն աշխարհում 5-րդ երկիրն է, որը ներդրել է 4G ինտերնետ անլար ցանցը![]() 29 մարտի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Թեպետ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից սահմանվել են 2011թ. ընթացքում մատուցվող ծա¬ռայությունների նոր սակագներ, այնուամենայնիվ, հանձնաժողովի 2007թ. օգոստոսի 24-ի թիվ 340 Ն և 2007թ. նոյեմբերի 16-ի թիվ 530Ն որոշումներով հաստատված սա¬կա¬գների ցանկը չի համապատասխանեցվել 2008թ. մայիսի 20-ի թիվ 273Ա որոշմամբ հաս¬տատ¬ված սակագնային կարգավորման ենթակա ծառայությունների ցանկին: Ինչպես նշվում է 2011-ին ՀԾԿՀ աշխատանքի գնահատականում, որը հրապարակվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից, լարային հեռախոսակապի ոլորտում, որոշ դեպքերում, բնակչության համար հավասար պայմաններ չեն ապահովվել ծառայություն մատուցող ընկերության կողմից: Հասարակությունը բավարար չափով իրազեկված չի եղել էլեկտրաէներգիայի տատանումների կամ խափանման հետևանքով առաջացած վեճերի քննության և լուծման վերաբերյալ հանձնաժողովի իրավասությունների մասին: Շարունակել է արդիական մնալ քաղաքացիների շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը: Հանձնաժողովի դրական ձեռքբերումներից են՝ հանձնաժողովը անվճար «կարճ» հեռախոսահամարներ է տրամադրել թվով 19 պետական մարմինների և կազմակերպությունների (ԱԻՆ, ՄԻՊ և այլն): 2011 թվականին հանձնաժողովի կողմից վերանայվել է խմելու ջրի սակագները, և որոշում է կայացվել նվազեցնել սակագինը շուրջ 8 դրամով: Հայաստանի Հանրապետությունն աշխարհում հինգերորդն է, որը ներդրել է 4G ինտերնետ անլար ցանցը (LTE): ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |