Վլադիմիր Հակոբյանը շախմատի ԵԱ 9-րդ տուրում ոչ ոքիից հետո իջել է 7-րդ տեղը![]() 30 մարտի 2012 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Պլովդիվում կայացել է շախմատի Եվրոպայի առաջնության 9-րդ տուրը: Վլադիմիր Հակոբյանը Վլադիմիր Մալախովի (Ռուսաստան) հետ ոչ ոքիից հետո 7 միավոր է վաստակել և իջել 7-րդ տեղը: Յոթ շախմատիստներ ունեն 7-ական միավոր, սակայն լրացուցիչ արդյունքներով մրցաշարային աղյուսակը գլխավորում է ֆրանսիացի շախմատիստ Լաուրեն Ֆրեսինեն (Ֆրանսիա): Տիգրան Պետրոսյանն այս տուրում հաղթել է Պետեր Պրոխաչկուին (Հունգարիա), Զավեն Անդրիասյանը` Նիլս Գրանդելիուսին (Շվեդիա), Սամվել Տեր-Սահակյանը առավելության է հասել Նիկոլաոս Գալոպոուլոսի (Հունաստան) հանդեպ, իսկ Արման Փաշիկյանը` Ժասմին Բեյտովիչի (Բոսնիա և Հերցեգովինա): Ոչ ոքի են ավարտվել Ռոբերտ Հովհաննիսյան – Նիկոլ Դյուկիչ (Չեռնոգորիա), Սերգեյ Մովսիսյան – Իվան Սարիչ (Սերբիա), Գաբրիել Սարգսյան – Եվգենի Նայեր (Ռուսաստան) պարտիաները: Հրանտ Մելքումյանը զիջել է Ալեքսեյ Դրեևին (Ռուսաստան), Հովհաննես Գաբուզյանը` Վլադիսլավ Նևիդնիչնիին (Ռումինիա), իսկ Վլադիմիր Հակոբյանը` Օֆիր Ահարոնին (Իսրայել): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |