Apple-ն ու Foxconn-ը մտադիր են բարելավել աշխատակիցների աշխատանքի պայմանները![]() 30 մարտի 2012 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Apple и Foxconn ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել են աշխատակիցների աշխատանքի պայմանները բարելավելու մտադրության մասին, հայտնում է Reuters-ը: Ըստ գործակալության, Foxconn ընկերությունը, որը զբաղվում է Apple սարքերի արտադրությամբ Չինաստանում, մտադիր է ավելացնել աշխատակիցների քանակը, հրաժարվել ապօրինի արտաժամյա աշխատանքից, բարելավել աշխատակիցների աշխատանքի պայմանները: Այս որոշումը կայացվել է Foxconn ընկերության գործարաններում անկախ Fair Labour Association կազմակերպության կողմից աշխատանքի պայմանների ուսումնասիրությունից հետո: Ըստ փորձագետների, այդ քայլն այնքան էլ չի անդրադառնա Apple սարքերի վրա, քանի որ աշխատանքի վարձատրությունը սարքի գնի մի փոքր մասն է միայն: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |