Փորձագետ. Ընտրություններին նախապատրաստվելու համար կծախսվի մոտ 80 մլն դոլար

Փորձագետ. Ընտրություններին նախապատրաստվելու համար կծախսվի մոտ 80 մլն դոլար

PanARMENIAN.Net - Պետք չէ գերագնահատել նախընտրական գործընթացների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, քանի որ դրանք կարճաժամկետ բնույթ են կրում, մարտի 30-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Սամվել Ավագյանը: Ըստ նրա, այդ գործընթացների ազդեցությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից՝ ուղղակի և անուղղակի ազդեցության:

Առաջին հերթին, որպես կանոն, նախընտրական գործընթացներն անդրադառնում են մանրածախ առևտրի, տպագրության, փոխարժեքի վրա: «Ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մանրածախ առևտուրն ապրիլին մարտի համեմատ աճել էր 20 տոկոսով կամ 11 մլրդ դրամով»,-ասել է նա: Այդ միջոցները, հիմնականում ծախսվել են տարբեր նախընտրական սոցիալական ծրագրերի վրա, ինչպես նաև բաժանվել են ընտրակաշառքի տեսքով: Իսկ աճը տպագրության ոլորտում 2007թ. մարտին կրկնակի է եղել:

Անդրադառնալով նախընտրական գործընթացների անմիջական ազդեցությանը երկրի տնտեսության վրա, Սամվել Ավագյանը նշեց, որ այդ շրջանում արձանագրվում է ներդրումային ակտիվության նվազում, քանի որ «ընտրությունների բոլոր մասնակիցների պոպուլիստական հայտարարությունները բացասաբար են անդրադառնում կառավարության ծրագրերի վրա»:

Գնահատելով այդ շրջանի ծախսերը՝ նա ենթադրել է, որ դրանք ընդհանուր առմամբ, ներառյալ կառավարության ծախսերը, կարող են կազմել 70-80 մլն դոլար:

Ինչ վերաբերում է ազգային արժույթին՝ դրամին, ապա, ըստ փորձագետի, դրամը կարող է կայունանալ ԱՄՆ դոլարի համեմատ՝ լրացուցիչ դոլարային ռեսուրսների մուտքի պատճառով:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---