Արամ Առաջին. Պետք է պահպանել միասնականությունը` անկախ հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների տարբերություններից![]() 30 մարտի 2012 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Մարտի 29-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ընդունել է Կովկասի ու Հայաստանի կաթոլիկ եպիսկոպոս Ռաֆայել Մինասյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տիեզերական հարաբերությունների գծով ատենադպիր, արքեպիսկոպոս Նարեկ Ալեմեզյանը, հաղորդում է կաթողիկոսարանի մամուլի ծառայությունը: Եպիսկոպոս Ռաֆայել Մինասյանն Արամ Առաջինին ներկայացրել է իր գործունեությունը: Նշելով եպիսկոպոսի մարդասիրական և հովվապետական գործունեությունը` Արամ Առաջինը բարձր գնահատական է տվել հայ առաքելական և հայ կաթոլիկ եկեղեցիների համագործակցությանը և ընդգծել ազգային միասնության պահպանման կարևորությունը` անկախ հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների աստվածաբանական տարբերություններից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |