ԵՆԲ-ն հաստատել է սահմանային անցակետերի արդիականացման համար նախատեսված 30.8 մլն եվրոյի վարկը

ԵՆԲ-ն հաստատել է սահմանային  անցակետերի արդիականացման համար նախատեսված 30.8 մլն եվրոյի վարկը

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանների «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցակետերի արդիականացման վերաբերյալ խորհրդակցություն:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրել է ծրագրի իրականացման աշխատանքների ընթացքը: Մասնավորապես, նշվել է, որ Եվրոպական ներդրումային բանկը հաստատել է ծրագրի 30.8 մլն եվրոյի ներդրումային վարկը: Սահմանային անցակետերի արդիականացման ծրագիրը գնահատվում է 60 մլն եվրո:

Այս առնչությամբ, վարչապետը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներին հանձնարարել է նախատեսված աշխատանքները կազմակերպել ըստ սահմանված ժամանակացույցի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---