ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՍԱՏԱՐԵԼ Է ԱՄՆ ՀԱՅԵՐԻ ԱՐՇԱՎԻՆ` ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ26 մարտի 2004 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքապետ Ջեյմս Հոունը լիակատար աջակցություն է հայտնել ԱՄՆ Հայ դատի գրասենյակի` ցեղասպանությունների կանխարգելման շուրջ արշավին: Ինչպես հայտնի է, այդ արշավի շրջանակում, Ամերիկայի հայ դատի հանձնախնբի նախաձեռնությամբ, ԱՄՆ կոնգրեսականներին ուղարկվել է շուրջ 50 հազար փոստային բացիկ, որտեղ աջակցություն է հայտնվում ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ օրենքի ընդունման 15 ամյակի շուրջ օրինագծին: Նշենք, որ Կոնգրեսի երկու պալատների օրակարգում քվեարկության ներկայացված այս օրինագծում հիշատակվում է նաեւ հայոց ցեղասպանությունը: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արտաշես Քասախյանի խոսքերով` Լոս Անջելեսի քաղաքապետի ելույթը լրացուցիչ ահազանգ կծառայի կոնգրեսականների համար` Կոնգրեսի օրակարգում օրինագծի հաստատման առումով: Հիշեցնենք, որ ցեղասպանության վերաբերյալ օրինագծին աջակցում է ամերիկյան շուրջ 100 կազմակերպություն:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |