Եվրագոտու ֆինանսների նախարարները կավելացնեն ճգնաժամի դեմ պայքարի միջոցները մինչև 800 մլրդ եվրո![]() 30 մարտի 2012 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Եվրագոտու երկրների ֆինանսների նախարարները պայմանավորվել են ավելացնել պարտքային ճգնաժամի հետ պայքարի համար միջոցները մինչև 800 մլն եվրո: Այդ մասին հաղորդում է AFP-ն, հայտարարել է Ավստրիայի ֆինանսների նախարար Մարիա Ֆեքտերը: Նրա խոսքով, այդ գումարի մեջ մտնում են Եվրոպական կայունացնող մեխանիզմի 500 մլրդ եվրոն (ESM, աշխատանքը կսկսի հուլիսին), ինչպես նաև EFSF ժամանակավոր հիմնադրամի 200 մլրդ եվրոն, Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմի 49 մլրդ եվրոն և երկկողմանի վարկերի 53 մլրդ եվրոն, որոնք արդեն ռեզերվացվել են Հունաստանի համար: Այսպիսով, 800 մլրդ եվրոյից 300-ն արդեն խոստացված կամ փոխանցված վարկեր են, իսկ նոր միջոցների ծավալը կկազմի կես տրիլիոն եվրո: Ֆեքտերը նաև հայտնել է, որ ESM-ը, որը ստեղծվել է որպես մշտական հիմնադրամ, և ժամանակավոր EFSF-ը զուգահեռ գործելու են մինչև 2013-ը: Այդ մասին գրում է Le Nouvel Observateur-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |